ՈՏՆԱՀԵՏՔԵՐՆ ԱՎԱԶԻ ՎՐԱ

Մի օր մի մարդ երազ տեսավ։ Նա տեսավ, որ քայլում է ավազե ափի երկայնքով, իսկ իրեն ուղեկցում է Աստված։ Նրա անցած կյանքից մի շարք տեսարաններ պատկերվեցին երկնքում, իսկ ամեն մի տեսարանի հետ ավազի վրա ուրվագծվում էին զույգ ոտնահետքեր՝ մեկը իր ոտնահետքն էր, մյուսը՝ Աստծո։


Երբ նրա առջև իր՝ անցած կյանքի վերջին դրվագը պատկերվեց, նա ետ նայեց և կրկին տեսավ ոտնահետքերը: Տեսավ, որ հաճախ իր կյանքի ճանապարհով անցնելիս միայն մի ոտնահետք է ուրվագծվել։ Նկատեց նաև, որ դրանք իր կյանքի ամենածանր և դժբախտ ժամանակներն են եղել։

Նա շատ տխրեց և հարցրեց Աստծուն.

- Դու չէ՞ր ասում, եթե ես հետևեմ քեզ, դու ինձ չես թողնի: Բայց ես նկատեցի, որ իմ կյանքի ամենադժվար պահերին ավազի վրա միայն իմ ոտնահետքերն են եղել։ Ինչո՞ւ թողեցիր ինձ, երբ ես ամենաշատն էի քո կարիքը զգում:
Աստված պատասխանեց.

- Փոքրիկս, ես միշտ սիրել եմ քեզ և երբեք չեմ լքել: Երբ քո կյանքը լի էր վշտով ու փորձություններով, ես քեզ ձեռքերիս վրա էի տանում, այդ է պատճառը, թե ինչու քո ոտնահետքերը չկան։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...