ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՁԵՌՔԸ

Ճապոնացի մեծն զորավար Նոբունագան մի օր որոշեց հարձակվել թշնամու վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում էր իր զորքի թվաքանակը: Նա գիտեր, որ հաղթելու է, բայց իր զորքը վստահ չէր դրանում։ Ճանապարհին նա կանգ առավ սինտոյական տաճարի մոտ և, զորքին դիմելով, ասաց.


- Երբ ես դուրս գամ այս տաճարից, կնետեմ իմ ձեռքի մետաղադրամը: Եթե մետաղադրամը ընկնի գետնին զինանշանի պատկերը դեպի վեր, ապա մենք կհաղթենք, իսկ եթե հակառակ պատկերով՝ մենք կպարտվենք։


Նոբունագան մտավ տաճար և լուռ աղոթեց։ Հետո նա, տաճարից դուրս գալով, մետաղադրամը ձեռքից ցած նետեց։ Մետաղադրամը ընկավ՝ զինանշանի պատկերը դեպի վեր։ Այդ տեսարանից ներշնչվելով՝ վերջինիս զորքն այնքան կատաղի սկսեց կռիվը, որ հեշտությամբ հաղթեց թշնամուն։


- Ոչինչ հնարավոր չէ փոխել, երբ գործում է ճակատագրական ձեռքը, - ասաց ադյուտանտը Նոբունագային:

- Ճիշտ էս, այն չի կարող փոխվել, - հաստատեց Նոբունագան՝ ցույց տալով նրան իր ձեռքի կեղծ մետաղադրամը, որի երկու կողմում էլ պատկերված էր Ճապոնիայի զինանշանը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...