-Բարև Ձեզ, ցանկությունների ռեգիստրը, լսում է, - ասաց ցանկությունների ռեգիստրի աշխատակիցը։
- Ես ուզում եմ կողակցի, - պատասխանեց մեռնող կինը։
- Իսկ ինչպիսի՞ն պետք է նա լինի, - հարցրեց աշխատակիցը։
- Հուսալի, միշտ իմ կողքին, - պատասխանեց մեռնող կինը։
- Ավելացնելու որևէ բան ունե՞ք, - հարցրեց կրկին աշխատակիցը։
- Այդքանը,- պատասխանեց կինը։
<<Առանց որևէ այլ երևակայական մանրամասների ... Լավ, նա հաջորդ կյանքում կունենա իր սիամական զույգը>>, - մտորեց և իր մոտ գրանցում կատարեց աշխատակիցը։ Նա դիմեց հաջորդ հաճախորդին, -բարև Ձեզ ցանկությունների գրանցամատյանը լսում է Ձեզ։
- Երեխա եմ ուզում ունենալ,- պատասխանեց կին հաճախորդը։
- Ի՞նչ,- հարցրեց մեկ անգամ ևս աշխատակիցը։
- Կարևոր չէ ինչպիսին, - պատասխանեց կինը։
- Հասակ, տարիք, առողջություն, արտաքին տվյալներ, վերջինիս անցյալ կյանքից ո՞ր հատկանիշ ենք թողնում, - հարցրեց աշխատակիցը։
- Կարևոր չէ, - պատասխանեց կինը։
- Ինձանից չբողոքեք, - պատասխանեց աշխատակիցը և գրանցեց հետևյալը․ <<Անցյալ կյանքից նրան կմնա, ըստ երևույթին, մազոխիստական ցանկությունները>>։
– Մեզ գումար է հարկավոր, -ասեցին հաջորդ հաճախորդները, որոնք ամուսիններ էին։
- Գումա՞ր, - հարցրեց աշխատակիցը։
- Այո, 2,000,000 դոլլար, - պատասխանեցին ամուսինները։
- Ինչո՞ւ հենց երկու, - հարցրեց աշխատակիցը։
-Առանց պատճառի, - պատասխանեցին զույգերը։
- Ես նրանց 1 դոլլար կուղարկեմ, որպեսզի հաջորդ անգամ ավելի հստակ տեղեկատվություն տան, - պատասխանեց աշխատակիցը։
-Ուզում ենք փոքրիկ կատվիկ՝ սպիտակ և սև գծերով, թաթիկները՝ նման ձեռնոցների, ճակատին՝ սրտաձև նշան, փափուկ և նուրբ՝ միասին քնելու համար։ Պատճառն այն է, որ ուզում ենք մեկին, որի հետ հնարավոր լինի խաղալ, - ասացին ցանկություն հայտնած ամուսինների երեխաները։
- Պատրաստ է, - պատասխանեց աշխատակիցը և մտածեց․ << Նրանց երեխաներն ավելի խելացի գտնվեցին>>։
— Դուք ի՞նչ եք ուզում,- հարցրեց աշխատակիցը հաջորդ հաճախորդին։
- Լավ կյանք եմ ուզում,- ասաց հաճախորդը։
- Իսկ որն է լավ կյանքը ձեր համար, - հարցրեց աշխատակիցը։
- Լինի մեծ, պայծառ, լուսավոր, - պատասխանեց հաճախորդը։
- Միակ բանը, որ մտքովս անցնում է, միջուկային պայթյունն է, երազանքը մերժված է,- ասաց աշխատակիցը և մտածեց, - <<Այս հիմարը մյուսների նման կմտածի, որ ցանկությունները չեն իրականանում․․․ Ախր ցանկությունը ձևակերպել է պետք․․․>>։
Բարոյախրատականը՝
Ցանկությունները որպեսզի իրականանան, պետք է հստակեցվեն։
No comments:
Post a Comment