Կլոր սեղանի շուրջ նստած հոգիները ընտրում էին իրենց՝ հաջորդ կյանքում տրված դասը։ Այդ պահին կանգնեց հոգիներից ամենաուժեղն ու խիզախը և ասաց․
– Այս անգամ գնում եմ Երկիր մոլորակ՝ ներողամտության դասեր քաղելու նպատակով: Ո՞վ կօգնի ինձ այդ հարցում:
Հոգիները կարեկցանքով և մի փոքր վախեցած պատասխանեցին.
– Սա ամենադժվար դասերից մեկն է… Մի կյանքը կարող է բավարար չլինել, այն հաղթահարելու համար… Շատ կտուժվես․․․ Մենք շատ ենք ցավում քեզ համար… Բայց դու կարող ես հաղթահարել… Մենք կօգնենք…
Հոգիներից մեկն ասաց.
– Ես պատրաստ եմ լինել քո կողքին և օգնել քեզ: Ես կդառնամ քո ամուսինը, մեր ընտանեկան կյանքում շատ խնդիրներ իմ մեղքով կառաջանան, արդյունքում դու ներել կսովորես։
Երկրորդ հոգին ևս արձագանքեց.
-Իսկ ես կարող եմ դառնալ քո ծնողներից մեկը, տալ քեզ ծանր մանկություն, հետո էլ խառնվել քո կյանքին ու գործերին, արդյունքում դու ներել կսովորես:
Երրորդ հոգին ասաց.
- Ես կդառնամ քո վերադասներից մեկը, հաճախ անարդար և ամբարտավան կվարվեմ քեզ հետ, որպեսզի դու սովորես ներել…
Եվս մի քանի հոգիներ համաձայնեցին Երկիր մոլորակում հանդիպել առաջինն արտահայտված հոգուն տարբեր հանգամանքների բերումով և ուժեղացնել ներողամտության դասեր քաղելու հնարավորությունը... Այսպիսով, մյուս հոգիները ևս ընտրեցին իրենց քաղվելիք դասերը, մտածեցին իրենց կյանքերի փոխկապակցվածության ծրագիր, որում կսովորեն և կսովորեցնեն միմյանց, և Երկիր մոլորակ իջան՝ մարդկային կերպարանք ստանալու համար:
Հոգիների կողմից դասեր քաղելը շատ յուրահատուկ գործընթաց է, ծննդյան օրվանից սկսած մաքրվում է նրանց հիշողությունը։ Եվ միայն քչերն են գիտակցում, որ դժբախտ պատահարները կամ ձախողումները պատահական չեն, և ցանկացած մարդ հայտնվում է մեր կյանքում հենց այն ժամանակ, երբ մեզ ամենաշատն է պետք այն դասը, որը նա բերում է իր հետ։
No comments:
Post a Comment