ԱՌԱԿ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Մի օր Սողոմոն Իմաստունի մոտ եկավ մի պատվարժան քաղաքացի։ Սողոմոն արքան այդ պահին վայելում էր մեծաքանակ ձգների լողի տեսարանը լճակի մեջ։

-Թագավոր, ես շփոթության մեջ եմ: Իմ կյանքի յուրաքանչյուր օրը նման է նախորդին, ես չեմ տարբերում լուսաբացը մայրամուտից, և ես այլևս չգիտեմ, թե ինչ է երջանկությունը, - ասած քաղաքացին։

Սողոմոն արքան մի պահ մտածեց և հարցրեց.

-Շատերը կուզենային Ձեր տեղում հայտնվել․ ունենալ Ձեր տունը, այգիները և հարստությունը: Ինչի՞ մասին եք երազում:

-Սկզբում երազում էի ստրկությունից ազատվելու մասին։ Հետո էլ երազում էի, որ առևտուրս եկամտաբեր դառնա։ Իսկ հիմա չգիտեմ ինչի մասին երազեմ,- պատասխանեց քաղաքացին։

Այնուհետև Սողոմոն արքան շարունակեց.

- Առանց երազանքի մարդը նման է ձկան, որը լողում է այս լճակում։ Ձկան կյանքի յուրաքանչյուր օրը նման է նախորդին, նրանք չեն տարբերում լուսաբացը մայրամուտից և չգիտեն, թե ինչ է երջանկությունը։ Միայն ի տարբերություն ձկների, դու փակվել ես քո իսկ լճակում։ Եթե կյանքում դու այլևս նպատակ չունես, դու աննպատակ կթափառես քո տան շուրջը և, միայն մեռնելիս, կհասկանաս, որ իզուր ես ապրել։ Երբ կա նպատակ, ապա ամեն քայլդ կատարելիս հասկանում ես՝ արդյո՞ք մոտենում ես դրան, թե հեռանում ես դրանից, և միայն այդժամ կյանքի նկատմամբ դառնում ես հուզումնառատ և կրքոտ։

Քաղաքացու ճակատը մի պահ կնճռապատվեց, իսկ հետո վերջինս ավելի շփոթված հարցրեց․

- Արդյո՞ք դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ ես հասնում եմ մի նպատակի, պետք է փնտրեմ մեկ ուրիշը, ամեն անգամ, երբ իրականանում է իմ երազանքներից մեկը, պետք է մտածեմ մեկ այլ չիրականացված երազանքի մասին, արդյունքում միայն կարող եմ երջանկություն գտնել փնտրտուքների մեջ:

-Այո, - պատասխանեց Սողոմոն Իմաստունը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...