Մի մարդ կար, որը վախենում էր ամեն ինչից։ Նա վախենում էր մթությունից, սարդերից, չար մարդկանցից։ Շուտով իր վախի պատճառով ընդհանրապես դադարեց տնից դուրս գալ։ Մի օր իր տան կողքով անցնող մի ճանապարհորդի տեսավ: Նա վերջինիս ներս թողեց գիշերելու և պատմեց իր դժբախտության մասին։ Ճամփորդը նրան ասաց.
- Կա վախ, որից վախենալ պետք չէ, իսկ եթե Դուք այն գիտակցեք, այլևս ոչնչից չեք վախենա։ Գտեք այն։ Իսկ երբ սկսում եք վախենալ, աղոթեք, և թող Աստված Ձեզ պահապան լինի:
Ճանապարհորդի խոսքերը լսելուց հետո, մարդը ճանապարհ ընկավ՝ փնտրելու վերջինիս նշած վախը։ Նա քայլեց ցուրտ լեռներով և մութ անտառներով, խոր գետերով և ծովերի ափերով։ Երբ սարսափելի վախեցած էր լինում, սկսում էր աղոթել Աստծուն, և վախերը նահանջում էին։ Այսպիսով, նա շրջեց ամբողջ աշխարհով մեկ և հասկացավ, որ պետք է վախենալ միայն մեկ բանից՝ մնալ առանց Աստծո:
Զարմանալի չէ, որ ասում են․ <<Նա, ով աստվածավախ է, ոչնչից չի վախենում>>:
No comments:
Post a Comment