ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Մի օր ուսուցիչն իր աշակերտին տարավ լեռան ստորոտում տեղակայված այգի։ Այգում կար մի բարդ լաբիրինթոս՝ բարձր ու հարթ պատերով։ Լաբիրինթոսը տանիք չուներ, և վերջինիս ուղիներն լուսավորվում էին արևի լույսով։


Ուսուցիչն աշակերտին առաջնորդեց դեպի լաբիրինթոսի մուտքը և ասաց, որ գտնի ելքը։ Աշակերտն ամբողջ օրը թափառում էր լաբիրինթոսում, բայց ժամանակ առ ժամանակ նա անընդհատ հայտնվում էր փակուղու մեջ: Ելքը չգտնելու մտքից հուսահատվելով՝ նա պառկեց գետնի վրա և քնեց։ Առավոտյան նա զգաց, որ ինչ-որ մեկը դիպավ իր ուսին և աշակերտը բացեց աչքերը։ Նրա գլխավերևում կանգնած էր ուսուցիչը։

- Հետևիր ինձ, - ասաց նա:


Դուրս գալով լաբիրինթոսից՝ ուսուցիչը, առանց շրջվելու, աշակերտի հետ բարձրացավ սարն ի վեր։ Հասնելով գագաթին՝ նա ասաց.

- Ներքև նայիր։

Այնտեղից լաբիրինթոսն իր բոլոր ուղիներով բացահայտ երևում էր։

– Այստեղից կարո՞ղ ես գտնել լաբիրինթոսից դուրս եկող ուղին, - հարցրեց ուսուցիչը։

- Հեշտությամբ,- պատասխանեց աշակերտը, -պարզապես պետք է ուշադիր զննեմ լաբիրինթոսի կառուցվածքը:

- Գտիր և աշխատիր ուղին մտովի պատկերացնել, - ասաց ուսուցիչը:

Որոշ ժամանակ անց նրանք իջան սարից, աշակերտը մտավ լաբիրինթոս և վստահությամբ հաղթահարեց այն՝ առանց մոլորվելու։

- Այսօրվա դասը վերաբերում է ապրելու արվեստի գլխավոր գաղտնիքներից մեկին, - ասաց ուսուցիչը՝ հանդիպելով աշակերտին ելքի մոտ,- որքան հեռանաս իրավիճակից և որքան դրան հեռվից նայես, այնքան ավելի հեշտ կգտնես ճշգրիտ լուծումը:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...