ԱՌԱԿ ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Երկու հոգի կանգնած էին ճամփեզրին և ինչ-որ բան էին քննարկում։ Նրանց կողքով անցավ մի հարբեցող ու մտածեց. <<Հավանաբար հիմա խոսում են գինետուն գնալու և խմելու մասին>> և շտապեց պանդոկ՝ կրկին հարբելու նպատակով։


Այս անգամ խոսացողների մոտով անցավ մի ցանկասեր և մտածեց. <<Այս մարդիկ նույնիսկ չեն վախենում հրապարակայնությունից, օրը ցերեկով կազմակերպում են իրենց այսօրվա մարմնական խրախճանքները: Ես սրանցից ինչով եմ վատ>> և, Ճանապարհը փոխելով, գնաց հասարակաց տուն։


Վերջում էլ զրուցակիցների կողքով անցավ արդարամիտը և մտածեց․ <<Այս մարդիկ ժամանակ են գտնում և ընկերություն են անում, իսկ ես՝ մեղավորս, երրորդ օրն է ինչ չեմ այցելել հիվանդ հարևանիս>> և շտապեց բարի խոսքով մխիթարելու վերջինիս։

Բարոյախրատականը

Այսպիսով արդարամիտ մարդիկ ամեն ինչում տեսնում են դրականն ու աստվածահաճոն, իսկ մարդկային արատների դիմաց ծնկածները ողջ աշխարհը տեսնում են՝ մեղքերի և գայթակղությունների մեջ թաղված:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...