ԱՄԵՆ ԻՆՉ ՔՈ ՁԵՌՔՈՒՄ Է

Հնում մի քաղաքում իր աշակերտների հետ ապրում էր մի ուսուցիչ։


Մի օր նրանցից ամենաընդունակը մտածեց. «Կա՞ արդյոք մի հարց, որին մեր ուսուցիչը չի կարողանա պատասխասխանել>>։ Այդ մտքով նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռը և թաքցրեց երկու ափերի մեջ։ Թիթեռն իր թաթիկներով կառչեց աշակերտի ափերից, որից վերջիս խուտուտ զգաց։ Նա ժպտալով մոտեցավ ուսուցչին և հարցրեց.

-Ասացեք ինձ արդյոք իմ ձեռքերի մեջ գտնվող թիթեռն ողջ է, թե՝ սատկած:


Նա ամուր բռնել էր թիթեռին իր փակ ափերի մեջ և ամեն վայրկյան պատրաստ էր սեղմել՝ ուսուցչի կողմից տրվող պատասխանին հակասելու և ավելի խելացի երևալու նպատակով։

Առանց աշակերտի ձեռքերին նայելու՝ ուսուցիչը պատասխանեց.

- Ամեն ինչ քո ձեռքերում է:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...