Մի ծառ շատ էր տառապում, քանի որ փոքր էր, ծուռ և տգեղ: Հարևանության գտնվող մյուս բոլոր ծառերը շատ ավելի բարձր էին և գեղեցիկ: Ծառը շատ էր ուզում նմանվել իր հարևան ծառերին, ուզում էր, որ իր ճյուղերն էլ քամուց գեղեցիկ ճոճվեին։
Բայց ծառը աճել էր ժայռի թեքության վրա։ Նրա արմատները կառչել էին ժայռի մի կտոր հողից, որը կուտակվել էր քարերի արանքում գտնվող խորշում։ Ամբողջ օրը միայն սառցե քամին էր խաղում իր ճյուղերի հետ։ Արևը լուսավորում էր նրան միայն առավոտյան, իսկ կեսօրին այն թաքնված էր մնում ժայռի հետևում՝ իր լույսը տալով լանջից ցած աճող ծառերին։ Պարզապես անհնար էր, որ ծառը մեծանար, և նա հարմարվել էր իր դաժան ճակատագրի հետ։
Բայց մի առավոտ, երբ արևի առաջին ճառագայթները լուսավորեցին նրան, նա նայեց ներքևում գտնվող հովտին և հասկացավ, որ կյանքն այնքան էլ վատը չէ: Նրա դիմաց շքեղ տեսարան էր բացվում։ Ներքևում աճող ծառերից ոչ մեկը չէր կարող տեսնել այդ հրաշալի տեսարանի նույնիսկ փոքր հատվածը: Բացի այդ, ժայռի եզրը պաշտպանում էր նրան ձյունից և սառույցից։ Առանց իր ծուռ ծառաբնի և ամուր ճյուղերի ծառը պարզապես չէր կարող գոյատևել այդ վայրում: Այն ուներ իր յուրահատուկ տեսքն ու դիրքը։ Այն առանձնահատուկ էր։
No comments:
Post a Comment