Մի օր աշակերտները մոտեցան ուսուցչին և հարցրեցին․
- ինչո՞ւ են վատ հակումներն հեշտությամբ տիրում մարդուն, մինչդեռ լավ սովորությունները դժվար են ձեռք բերվում և շատ փխրուն հենք են ունենում:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը մնա արևի տակ, իսկ հիվանդ սերմը թաղվի հողի մեջ, - հարցրեց ծեր ուսուցիչն աշակերտներին։
- Լավ սերմն առանց հողի կչորանա, իսկ վատ սերմը կծլի ու հիվանդ բողբոջ կտա, - պատասխանեցին աշակերտները:
– Ահա թե ինչ են անում մարդիկ։ Փոխանակ բարի գործերը թաքուն անեն և իրենց հոգու խորքում բարի գործերի սերմի աճին զարկ տան, նրանք ցուցադրում են և ոչնչացնում են դրանք այդ ցուցադրության արդյունքում։ Իսկ իրենց թերություններն ու վատ գործերը ծածկում են բոլորից, որի շնորհիվ էլ դրանք հոգու խորքում զարգանում են ու ավելի վատ սերմ տալիս, որն էլ ոչնչացնում է հենց իրեն՝ մարդուն: Դուք խելացի եղեք, - ավարտեց իր խոսքն ուսուցիչը։
Աշակերտներն մեկուսացան՝ ուսուցչի իմաստնության դասի մասին մտորելու և այն յուրացնելու։
No comments:
Post a Comment