ԻՄԱՍՏՈՒՆՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴԸ

Մի անգամ մի իմաստուն մարդ քայլում էր ճանապարհով՝ հիանալով աշխարհի գեղեցկությամբ։ Հանկարծ նա նկատեց մի դժբախտ մարդու, որն իր դժբախտության բեռի տակ կծկվել էր։


-Ինչո՞ւ ես քեզ նման տառապանքի ենթարկում, - հարցրեց իմաստունը։

- Ես տառապում եմ երեխաներիս ու թոռներիս երջանկության համար, պատասխանեց մարդը, -Իմ նախապապը ամբողջ կյանքում տանջվել է պապիս երջանկության համար, պապս տանջվել է հորս երջանկության համար, հայրս տանջվել է իմ երջանկության համար, իսկ ես ամբողջ կյանքում տանջվում եմ իմ երեխաների ու թոռների երջանկության համար։
- Իսկ Ձեր ընտանիքում երջանիկ մարդ կա՞, - հարցրեց իմասատունը։

-Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռները հաստատ երջանիկ կլինեն, - պատասխանեց դժբախտ մարդը։

- Անգրագետը կարդալ չի կարող սովորեցնել, ինչպես և խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել, ասաց իմաստունը, - սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, հետո կհասկանաք, թե ինչպես երջանկացնել քո երեխաներին և թոռներին:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...