ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Համալսարանի մի պրոֆեսոր իր ուսանողներին հարց տվեց․

- Արդյո՞ք այն ամենը, ինչ գոյություն ունի, ստեղծված է Աստծո կողմից:

Մի ուսանող համարձակորեն պատասխանեց.

- Այո, ամեն ինչ ստեղծված է Աստծո կողմից։

- Եթե Աստված ստեղծել է ամեն ինչ, ապա ստեղծել է նաև չարը, քանի որ այն ևս գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր ստեղծածը բնութագրում է մեզ, Աստված չար է, - շարունակեց պրոֆեսորը։

Ուսանողը լռեց, քանի որ չկարողացավ ոչինչ ասել։ Պրոֆեսորը շատ ուրախացավ, և բացականչեց, որ այս պահին նա բոլորին ապացուցեց, որ Աստված գոյություն չունի։


Սակայն մեկ այլ ուսանող ընդհատեց պրոֆեսորի հրճվանքը և հարցրեց․

- Պրոֆեսոր, կարող ե՞ք ասել, արդյոք ցուրտ գոյություն ունի։

- Իհարկե գոյություն ունի։ Երբեք չե՞ք մրսել, - ժպիտով պատասխանեց պրոֆեսորը։

Երիտասարդի տված հարցի վրա ընկերները սկսեցին ծիծաղել, սակայն վերջինս չհանձնվեց և ասաց․

- Իրականում, պարոն, ցուրտ գոյություն չունի։ Ֆիզիկայի օրենքների համաձայն, այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում ջերմության բացակայությունն է: Բացարձակ զրոն ջերմության իսպառ բացակայությունն է։ Ամբողջ մատերիան չեզոքանում է, երբ այդ ջերմաստիճանում չի կարողանում արձագանքել: Մենք հորինել ենք ցուրտ բառը, որպեսզի նկարագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության պարագայում: Իսկ, պրոֆեսոր, խավար գոյություն ու՞նի։

- Իհարկե, գոյություն ունի, պատասխանեց պրոֆեսորը։

- Կրկին սխալվում եք, պարոն։ Խավարը նույնպես գոյություն չունի։ Խավարն իրականում լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ՝ խավարը: Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման և, սպիտակ լույսը բաժանելով բազմաթիվ գույների, ուսումնասիրել յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքները: Մենք չենք կարող չափել խավարը: Լույսի պարզ ճառագայթը կարող է ներթափանցել խավարի մեջ և լուսավորել այն: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որքան է խավարը որևէ տարածության մեջ: Այդպիսի դեպքերում մենք չափում ենք, թե որքան լույս կա: Այդպես չէ՞։ Խավարն այն հասկացություն է, որը մարդուն օգնում է նկարագրել, թե ինչ է տեղի ունենում լույսի բացակայության դեպքում: Իսկ հիմա ասեք, պարոն պրոֆեսոր, չար գոյություն ունի՞։

- Իհարկե, ինչպես ասեցի։ Մենք այն տեսնում ենք ամեն օր, օրինակ՝ բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ, որոնք չարության դրսևորումներ են։

- Չար հասկացողությունը գոյություն չունի, պարոն։ Չարը պարզապես Աստծո բացակայությունն է: Դա նման է խավարի և ցրտի, մի բառ, որը ստեղծված է մարդու կողմից Աստծո բացակայությունը նկարագրելու համար: Աստված չարը չի ստեղծել։ Չարը հավատքը կամ սերը չէ, որոնք գոյություն ունեն, ինչպես և գոյություն ունի լույսն ու ջերմությունը: Չարը մարդու սրտում սիրո և ջերմության բացակայության արդյունքն է։

Պրոֆեսորին ոչինչ չմնաց անելու, քան նստել իր տեղը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...