ՄԱՐԴՆ ՈՒ ՏԱՃԱՐԸ

Մի մարդ էր ապրում։ Երբ նա դեռ երեխա էր, իր տատիկը նրան ասում էր. <<Թոռնիկս, երբ մեծանաս, և հոգիդ անհանգիստ կլինի, ես այլևս չեմ լինի, գնա տաճար... այնտեղ խաղաղություն կգտնես>>:

Եվ այդպես էլ եղավ։ Երբ մեծացավ, կյանքն անտանելի դարձավ և նա եկավ տաճար։

Ամեն կողմից նրան սկսեցին քննադատել․ «Ձեռքերն այդպես չեն պահում», <<Այդտեղ չեն կանգնում>>, <<Այդպես չեն հագնվում տաճար մտնելիս>>, <<Դու սխալ ես խաչակնքվում>>... Իսկ վերջում էլ մի կին մոտեցավ ու ասաց նրան. <<Ավելի լավ է գիրք առնեիք և իմանայիք, թե ինչպես պետք է տաճարում մարդն իրեն դրսևորի, նոր գայիք>>․․․․
Մարդը դուրս եկավ տաճարից, նստեց նստարանին ու դառնորեն լաց եղավ։ Քրիստոսը երևաց աչքին և հարցրեց․ <<Ինչո՞ւ ես լացում, զավակս>>։

- Նրանք ինձ թույլ չեն տալիս մտնել տաճար,-պատասխանեց լացակումաց մարդը։

-Մի լացիր, նրանք ինձ էլ այլևս ներս չեն թողում, - պատասխանեց Քրիստոսը․․․

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...