ՄԱՆՏՐԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հնդկաստանում աշակերտն հոգևոր առաջնորդին խնդրեց, որպեսզի իրեն տա հիվանդությունը վերացնելու մանտրան։


Առաջնորդն այնքան զբաղված էր, որ աշակերտին, հին հնդկերենով՝ սանսկրիտով դիմելով, ասաց՝ Մարիլեձա, որը նշանակում էր՝ դուրս արի:

Եվ աշակերտը որոշեց, որ «Մարիլեձան» իրեն անհրաժեշտ մանտրան է: Նա իսկապես ի սրտե ցանկացավ բուժել և օգնել մարդկանց: Նա վազեց տուն և սկսեց արտասանել «Մարիլեձա, Մարիլեձա, Մարիլեձա: Նա այդ բառն կրկնում էր ողջ հավատքով և այն մեծ հպարտությամբ, որ իրեն ուղություն է տվել հենց ինքը՝ հոգևոր առաջնորդը:


Երբ մարդիկ սկսեցին դիմել աշակերտին՝ տարբեր տեսակի վերքերից և հիվանդություններից բուժվելու նպատակով, նա, Մարիլեձա բացականչելով, սկսեց փչել վերքերի վրա, և վերքերը իսկապես լավացան: Հոգևոր ուսուցչի և աշակերտի հավատքի շնորհիվ որոշ ժամանակ անց այդ բուժիչ բառը փոխեց իր իմաստը և ստացավ նոր «հիվանդություններ, դուրս եկեք» իմաստը:

Այն հատկապես սկսեց արդյունավետ գործել չար ոգիներից տուժածների փրկելու համար։ Մարդիկ ի սրտե սկսեցին հավատալ, որ այդ մանտրան իսկապես քշում է չար ուժերին և ունի բուժիչ ազդեցություն։

Բարոյախրատականը

Ահա, թե ինչպիսի կարևոր դեր և ազդեցություն կարող է ունենալ հոգևոր առաջնորդը մարդկանց հավատքի մեջ։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...