ԱՍԵՂԸ, ԳԱՎԱԶԱՆՆ ՈՒ ՄՈՒՐՃԸ

Մի անգամ մի գյուղացի փրկեց դաոյի վանականի, որը խեղդվում էր: Դաոյի վանականը որոշեց շնորհակալություն հայտնել գյուղացուն իր բարի արարքի համար և նրան տարավ իր քարանձավը։ Այնտեղ նա թաքստոցից հանեց հսկայական դդումը, որի մեջ պահվում էին երեք կախարդական իրեր՝ ասեղ, մուրճ և գավազան։ Դաոյի վանականը դրանք դրեց գյուղացու ոտքերի մոտ և ասաց.


- Չնայած այս իրերը արտաքինից գեղեցիկ չեն, բայց դրանք կախարդական ուժ ունեն. ասեղը կյանք է տալիս և բուժում բոլոր մարդուն բոլոր հիվանդություններից, մուրճը հարվածով կարող ես ստանալ ոսկե և արծաթե մետաղադրամներ, իսկ գավազանով կարող ես հաղթել ցանկացած զորքի և ոչնչացնել թշնամիներիդ: Դու փրկեցիր իմ կյանքը և, որպես պարգև , կարող ես ընտրել դրանցից մեկը։

Գյուղացին, առանց վարանելու, վերցրեց ասեղը և թաքցրեց այն իր գոտու մեջ։

- Շատ արագ որոշում կայացրեցիր,- զարմացավ դաոյի վանականը, - քեզ չի՞ գրավում հարստությունը կամ իշխանությունը:


- Ես ընտրեցի կյանքը,- պատասխանեց իմաստուն գյուղացին,- որովհետև առանց դրա ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հարստությունը գին չունեն, և ուրիշների կյանքը փրկելով՝ ես կարող եմ ունենալ և՛ իշխանություն, և՛ հարստություն: Դրա համար ինձ համար ասեղն ավելի թանկարժեք է, քան՝ գավազանը ու մուրճը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...