ԱՌԱԿ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՄԱՍԻՆ

Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ գնաց՝ հարսնացու ընտրելու։


Աղջիկները մեկը մեկից այնքան գեղեցիկ էին, որ տղաները չէին կարողանում իրենց աչքերը հեռացնել նրանցից։

Աղջիկները քայլում էին ճեմելով, շարժում էին իրենց ուսերը և ամեն կերպ փորձում էին գրավել տղաների ուշադրությունը։ Նրանցից միայն մեկն էր համեստորեն մի կողմ կանգնել և նայում էր գետնին։

- Ահա և իմ հարսնացուն, - բացականչեց երկրագործը՝ վերջինիս կողմը նայելով:


Ընկերները զարմացան նման տարօրինակ ընտրության վրա։ Արդյունքում երկրագործն ընկերներին ասաց․

- Ես ցորեն եմ մշակում և սովոր եմ ցորենի հասկերով դատել։ Երբ հասկերը կանգնում են ուղիղ և հպարտ, որպեսզի հեռվից երևան, որպես կանոն, փուչ են լինում։ Իսկ ցորենով լցված հասկի գլուխը միշտ խոնարհ է, արդյունքում վերջինիս շատ դժվար է նկատել և գտնել: Նույնը կանոնը գործում է և հարցնացուի պարագայում:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...