ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի օր ուսանողը հարցրեց դասախոսին.


- Պրոֆեսոր, հաջորդ շաբաթ ես հարցազրույց եմ անցկացնելու մեծ թվով մարդկանց հետ, որոնք, որպես վաճառող, ցանկանում են աշխատել իմ ընկերությունում: Նրանք բոլորն ունեն գերազանց կենսագրականներ և երաշխավորագրեր, բայց ես հիսուն հոգուց միայն մեկին պետք է ընտրեմ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ։

- Ինչպիսի՞ խորհուրդ կցանկանայիք լսել, - հարցրեց դասախոսը։ Ուսանողը շարունակեց իր խոսքը.

- Միգուցե կա՞ որևէ արագ միջոց աշխատակցի համապատասխանության և ընտրության համար, որպեսզի կարողանամ ժամանակ խնայել։




-Իսկ ի՞նչ է պատահել Ձեր ժամանակի հետ, - հարցրեց դասախոսը։

- Դե ... ես ուզում եմ ժամանակ խնայել, որպեսզի մի քանի օր չկորցնեմ վաճառողի ընտրության վրա, - պատասխանեց ուսանողը։

- Մտածե՞լ եք, թե որքան ժամանակ և գումար կկորցնեք, եթե շտապեք և սխալ ընտրություն կատարեք, - կրկին հարցրեց դասախոսը։

Ուսանողն իջեցրեց գլուխը, մտքերի մեջ ընկավ և ասաց․

- Շնորհակալություն Ձեզ, ես միայն Ձեր շնորհիվ հասկացա, որ սա այն գործը չէ, որի վրա կարելի է ժամանակ խնայել։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...