Չորս մոմեր այրվում էին և կամաց-կամաց հալվում... Չորս կողմ այնքան լուռ էր, որ լսվում էր, թե ինչպես էին նրանք խոսում միմյանց հետ։
Առաջին մոմը մինչ մարելը ասաց․
- Ես հանգստության մոմն եմ: Ցավոք, մարդիկ չգիտեն, թե ինչպես ինձ պահպանեն։ Կարծում եմ, որ այլ բան չի մնում, քան՝ մարելը։
Երկրորդ մոմը մինչ մարելը ևս խոսեց․
- Ես հավատի մոմն եմ։ Ցավոք, ես ոչ ոքի պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, ուստի շարունակ այրվելու իմաստ չկա:
Երրորդ մոմը ընկերների պես նույնպես մարեց, սակայն նախքան մարելը ասաց․
- Ես սիրո մոմն եմ: Ես ուժ չունեմ շարունակ այրվելու։ Մարդիկ ինձ չեն գնահատում։ Նրանք ոչ կարողանում են սեր տալ, ոչ էլ՝ ստանալ։
Հանկարծ սենյակ մտավ մի փոքրիկ երեխա։ Նա, տեսնելով երեք հանգած մոմերը, վախեցավ և լաց լինելով բղավեց.
- Ի՞նչ եք անում։ Դուք պետք է այրվեք: Ես վախենում եմ խավարից:
Անհանգստացած չորրորդ մոմն ասաց.
- Մի՛ վախեցիր և մի՛ լացիր։ Մինչ ես այրվում եմ, դու կարող ես կրկին վառել մյուս երեք մոմերը: Ես հույսի մոմն եմ։
No comments:
Post a Comment