ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻ 25 ԱՄԵՆԱԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ

1. Գիտելիքների հարստացման Երեք ուղի կա․ ազնվագույնը մտորումների ուղին է, ամենահեշտը՝ ընդօրինակման ուղին, իսկ ամենադժվարը՝ փորձի ձեռքբերման ուղին։


2. Եթե ատում ես, ուրեմն քեզ հաղթել են։

3. Երկրում, որտեղ կա կարգ ու կանոն, համարձակ եղեք և քայլերում, և ձեր խոսքում, իսկ այն երկրում, որտեղ չկա կարգուկանոն, եղեք համարձակ միայն ձեր քայլերում, բայց ոչ՝ խոսքում։

4. Վրեժխնդիր լինելուց առաջ երկու գերեզման փորեք:

5. Ցուցումներ տվեք միայն նրանց, որոնք գիտելիք են փնտրում՝ քաջ գիտակցելով իրենց տգիտության աստիճանը:

6. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, ավելի մեծ երջանկություն է, երբ քեզ նաև սիրում են, երջանկությունը դառնում է լիակատար, երբ սիրում ես դու։

7. Իրականում կյանքը պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն։


8․ Մանրուքներին վերաբերող անզսպությունը կփչացնի մեծ գործը:

9. Երբ ցրտում է, այդ ժամանակ է միայն պարզ դառնում, որ սոճին ու նոճին վերջին են բնության մեջ, որ մերկանում են։

10. Հնում մարդիկ չէին սիրում շատ խոսել։ Նրանք ամաչում էին, երբ խոսքը մտքից առաջ էր ընկնում։

11. Բարի խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, սակայն բաժանում ենք դույլերով։

12. Զարդեղենը չի կարող գեղեցիկ երևալ առանց հղկման, նույնպես և մարդը չի կարող հաջողակ դառնալ առանց բավարար ջանքերի գործադրման։

13. Ազնվականը պահանջում է իրենից, ցածր մարդը պահանջներ է ներկայացնում ուրիշներին։

14. Վատ սովորությունների դեմ կարելի է պայքարել միայն այսօր, ոչ թե՝ վաղը։

15. Երեք բան չի վերադառնում` ժամանակը, խոսքը և հնարավորությունը: Ուստի ժամանակ մի կորցրեք, բառեր գտեք, որպեսզի հնարավորությունները բաց չթողնեք։

16. Ընտրեք այն աշխատանքը, որը ձեր սրտով է և ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում որևիցե օր։

17. Ես չեմ տխրում, երբ մարդիկ ինձ չեն հասկանում , այլ բան է, երբ ես չեմ հասկանում մարդկանց։

18. Փորձեք մի փոքր ավելի բարի լինել ու կտեսնեք, որ վատ արարք չեք կարողանա անել։

19. Հնում մարդիկ սովորում էին, որպեսզի կատարելագործեն իրենց: Այսօր սովորում են, որպեսզի զարմացնեն ուրիշներին։

20. Կարելի է ողջ կյանքում անիծել խավարը, սակայն դրա փոխարեն նաև կարել է մի փոքրիկ մոմ վառել։

21. Երբ դժբախտություն եկավ, մարդը ծնեց այն, իսկ երբ երջանկություն եկավ, մարդը շատացրեց այն։

22. Գեղեցկությունը ամեն ինչում է, բայց ոչ բոլորն են ունակ՝ տեսնելու այն։

23. Մեծահոգի մարդը միշտ հանգիստ է, իսկ փոքրոգին՝ անհանգիստ։

24. Եթե թքում են մեջքիդ, ուրեմն առջևում ես։

25. Ոչ թե մեծ է այն մարդը, որը երբեք չի ընկել, այլ նա, որն ընկել է ու վեր է կացել:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...