ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿ ՏԱՆՈՂ ՈՒՂՈՒ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

- Ուսուցիչ,- մի անգամ հարցրեց աշակերտներից մեկը,- ինչի՞ համար են ստեղծվում խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ հասնել մեր նպատակին, շեղում են մեզ մեր ընտրած ուղուց, փորձում են ստիպել մեզ հանձնվել։


- Այն, ինչ դու անվանում ես խոչընդոտներ,- պատասխանեց ուսուցիչը,- իրականում քո՝ դեպի նպատակ տանող ուղու մի մասն են կազմում: Դադարիր պայքարել դրանց դեմ: Պարզապես հաշվի առ և լուծումներ գտիր քո ուղիով ընթանալիս: Պատկերացրու, որ դու կրում ես աղեղ: Թիրախը հեռու է, և դու չես կարողանում տեսնել այն առավոտվա թանձր մառախուղի պատճառով: Արդյո՞ք դու կպայքարես մառախուղի դեմ, թե պարզապես կսպասես, որ քամին փչի և մառախուղը ցրվի: Այժմ թիրախը տեսանելի է, բայց քամին շեղում է քո նետի ուղությունը։ Արդյո՞ք դու կպայքարես քամու դեմ, թե պարզապես կորոշես դրա ուղությունը և հաշվարկներ անելով՝ կփոխես քո նետահարման անկյունը։ Քո աղեղը ծանր է ու չի ճկվում և դու չես կարողանում թել անցկացնել։ Դու արդյո՞ք կկռվես աղեղի հետ, թե պարզապես կմարզես մկաններդ՝ ավելի ուժեղ աղեղդ ձգելու համար:


- Բայց կան մարդիկ, ովքեր պարզ, հանգիստ եղանակին են տեսնում թիրախը և հարվածում դրան թեթև ու ճկուն աղեղից,- մի փոքր նեղված ասաց աշակերտը,- Ինչու՞ հենց միայն իմ դեպքում ընտրված ուղուս վրա այդքան շատ խոչընդոտներ պետք առաջ գան: Արդյո՞ք տիեզերքն ընդդիմանում է իմ առաջխաղացմանը:

- Երբեք մի համեմատվիր ուրիշների հետ, - ասաց ուսուցիչը և ժպտաց, - Յուրաքանչյուրն ունի իր աղեղը, իր թիրախը և դրան հարվածելու իր ժամանակը: Ոմանք իրենց համար նպատակ են դարձնում ճշգրիտ հարվածելը, մյուսները՝ կրակել սովորելու հնարավորությունը:

Ուսուցիչը ձայնը ցածրացրեց և շրջվեց աշակերտի կողմը.

- Ես քեզ ուզում եմ մի հույժ գաղտնիք բացահայտել, տղաս, մառախուղը չի տարածվում ուղուդ վրա, որպեսզի խանգարի քեզ, քամին չի փչում, որպեսզի շեղի քո նետի ուղությունը, աղեղը չի կոշտանում, որպեսզի հանձնվես: Այս ամենը կար նախքան քո նպատակադրումը։

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Մի օր ուսուցիչն իր աշակերտին տարավ լեռան ստորոտում տեղակայված այգի։ Այգում կար մի բարդ լաբիրինթոս՝ բարձր ու հարթ պատերով։ Լաբիրինթոսը տանիք չուներ, և վերջինիս ուղիներն լուսավորվում էին արևի լույսով։


Ուսուցիչն աշակերտին առաջնորդեց դեպի լաբիրինթոսի մուտքը և ասաց, որ գտնի ելքը։ Աշակերտն ամբողջ օրը թափառում էր լաբիրինթոսում, բայց ժամանակ առ ժամանակ նա անընդհատ հայտնվում էր փակուղու մեջ: Ելքը չգտնելու մտքից հուսահատվելով՝ նա պառկեց գետնի վրա և քնեց։ Առավոտյան նա զգաց, որ ինչ-որ մեկը դիպավ իր ուսին և աշակերտը բացեց աչքերը։ Նրա գլխավերևում կանգնած էր ուսուցիչը։

- Հետևիր ինձ, - ասաց նա:


Դուրս գալով լաբիրինթոսից՝ ուսուցիչը, առանց շրջվելու, աշակերտի հետ բարձրացավ սարն ի վեր։ Հասնելով գագաթին՝ նա ասաց.

- Ներքև նայիր։

Այնտեղից լաբիրինթոսն իր բոլոր ուղիներով բացահայտ երևում էր։

– Այստեղից կարո՞ղ ես գտնել լաբիրինթոսից դուրս եկող ուղին, - հարցրեց ուսուցիչը։

- Հեշտությամբ,- պատասխանեց աշակերտը, -պարզապես պետք է ուշադիր զննեմ լաբիրինթոսի կառուցվածքը:

- Գտիր և աշխատիր ուղին մտովի պատկերացնել, - ասաց ուսուցիչը:

Որոշ ժամանակ անց նրանք իջան սարից, աշակերտը մտավ լաբիրինթոս և վստահությամբ հաղթահարեց այն՝ առանց մոլորվելու։

- Այսօրվա դասը վերաբերում է ապրելու արվեստի գլխավոր գաղտնիքներից մեկին, - ասաց ուսուցիչը՝ հանդիպելով աշակերտին ելքի մոտ,- որքան հեռանաս իրավիճակից և որքան դրան հեռվից նայես, այնքան ավելի հեշտ կգտնես ճշգրիտ լուծումը:

ԼԱ՞Վ, ԹԵ ՎԱՏ

Մի մարդ անտառում գտավ վայրի ձիու և տարավ տուն:

- Ինչ լավ է, - ասացին հարևանները, - ձի գտար, բախտդ բերեց:

- Չգիտեմ, արդյոք բախտս բերել է, թե ոչ…,,- պատասխանեց ձիու տերը։

Նրա որդին նստեց ձին և սկսեց պտտվել այգով մեկ, սակայն ձին սանձարձակվեց և նետեց նրան։ Որդին կոտրեց իր երկու ոտքերը։

- Ի՜նչ դժբախտություն,- բացականչեցին հարևանները, ինչ վատ բան եղավ։

- Ես չգիտեմ, լավ է, թե վատ, - պատասխանեց ձիու տերը:



Շուտով սկսվեց պատերազմը, և բոլոր երիտասարդներին տարան հայրենիքին ծառայելու։ Հարեւանի տղաներն էլ գնացին պատերազմի ու զոհվեցին։

- Քեզ համար լավ է,- ասացին առանց երեխաների մնացած ծնողները,- տղադ ողջ մնաց:

- Չգիտեմ, լավ է, թե վատ»,- կրկին նույն պատասխանը տվեց տղայի հայրը։

Բարոյախրատականը՝

Այսպիսին է կյանքը. մի իրավիճակը փոփոխվում է մեկ այլ իրավիճակի։ Մի դուռ փակվում է, մյուսը բացվում։ Նույնիսկ երբ թվում է, թե իրավիճակը ամբողջությամբ անհույս է, մի հուսահատվեք և առաջ նայեք:

ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՌԻԹՈՎ

Մի դասախոս, ելույթ ունենալով լսարանի առջև, պատմեց մի անեկդոտ։ Դա մի այնպիսի զվարճալի անեկդոտ էր, որ ուրախացրեց բոլորին։ Երբ նա ավարտեց այն ողջ լսարանը սկսեց հռհռալ։

Տասնհինգ րոպե անց դասախոսը նորից պատմեց նույն անեկդոտը. Այս անգամ միայն մի քանիսը ժպտացին, իսկ նրանցից շատերը զարմացած իրար նայեցին՝ ուսերը թոթվելով։ Ինչ-որ մեկը նույնիսկ խոժոռվեց՝ մտածելով, թե արդյոք դասախոսի հիշողության հետ ամեն ինչ կարգին է։

Կես ժամ անց դասախոսը երրորդ անգամ պատմեց նույն անեկդոտը, բայց ոչ ոք այլևս չծիծաղեց։

Դասախոսը նայեց իր ունկնդիրներին և ասաց․

- Դուք չեք կարողանում անընդհատ ծիծաղել միևնույն անեկդոտի վրա... Իսկ այդ դեպքում ինչպես ե՞ք ձեզ թույլ տալիս լաց լինել միևնույն առիթով շարունակաբար:

 

ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

Մի մարդ կար, որը վախենում էր ամեն ինչից։ Նա վախենում էր մթությունից, սարդերից, չար մարդկանցից։ Շուտով իր վախի պատճառով ընդհանրապես դադարեց տնից դուրս գալ։ Մի օր իր տան կողքով անցնող մի ճանապարհորդի տեսավ: Նա վերջինիս ներս թողեց գիշերելու և պատմեց իր դժբախտության մասին։ Ճամփորդը նրան ասաց.


- Կա վախ, որից վախենալ պետք չէ, իսկ եթե Դուք այն գիտակցեք, այլևս ոչնչից չեք վախենա։ Գտեք այն։ Իսկ երբ սկսում եք վախենալ, աղոթեք, և թող Աստված Ձեզ պահապան լինի:


Ճանապարհորդի խոսքերը լսելուց հետո, մարդը ճանապարհ ընկավ՝ փնտրելու վերջինիս նշած վախը։ Նա քայլեց ցուրտ լեռներով և մութ անտառներով, խոր գետերով և ծովերի ափերով։ Երբ սարսափելի վախեցած էր լինում, սկսում էր աղոթել Աստծուն, և վախերը նահանջում էին։ Այսպիսով, նա շրջեց ամբողջ աշխարհով մեկ և հասկացավ, որ պետք է վախենալ միայն մեկ բանից՝ մնալ առանց Աստծո:

Զարմանալի չէ, որ ասում են․ <<Նա, ով աստվածավախ է, ոչնչից չի վախենում>>:

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍԵՐՈՒՆԴԸ հեղինակ՝ ՋՈՆՈԹԱՆ ՀԱՅԴ՝

 Նկատել ե՞ք երբևէ երեխաների և դեռահասների շրջանում անհանգստության և հոգեկան առողջության խնդիրներ։ Միգուցե դուք ծնող եք, ուսուցիչ կամ մտահոգ մեծահասակ, որը տեսնում է, թե ինչ է տեղի ունենում։ Մի կարևոր բան կա, որ պետք է հասկանալ։ Առաջ եկող հոգեկան առողջական խնդիրները երիտասարդների շրջանում պարզապես անձնական խնդիրներից չեն առաջացել։

 Դրանք նաև մեր հասարակությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով են ի հայտ եկել։ Անհանգիստ սերունդը գրքում, որը գրվել է Ջոնաթան Հայդի կողմից դիտարկում է, թե ինչպես է թվային աշխարհը կազմում այս ճգնաժամի մեծ մասը։ Հինվելով կատարված հետազոտությունների լայն շրջանակի և իրական պատմությունների վրա՝ գիրքը բացատրում է, թե ինչպես են ժամանակակից ծնողների գործելաոճը, կրթության փոփոխությունները և սոցիալական ցանցերի ազդեցությունը դարձնում երեխաներին ավելի անհանգիստ և ընկճված։ Դրանք նաև դառնում են ներկայիս երիտասարդության հնարավոր այլ մանկական հոգեկան խանգարումների պատճառը։



Հեղինակը ուզում է, որ մենք հասկանանք, որ այս խնդիրները մեր իսկ խնդիրներ են, որոնց հիման վրա մեզ շրջապատող աշխարհը ձևավորվում է։ 

ՋՈՆԱԹԱՆ ՀԱՅԴ 

Ջոնաթան Հայդը Սթերնի Բիզնես դպրոցի և Նյու Յորք համալսարանի հարգված սոցիալական հոգեբան է և դասախոս։ Նա առաջատար փորձագետ է ժամանակակից աշխարհի մշակութային և սոցիալական միտումների հոգեբանական ազդեցությունների ըմբռնման ոլորտում։ 

Հայդը մի շարք բեսթսելերների հեղինակ է, որոնք մեծ ներգործություն են ունեցել հոգեբանության ոլորտի վրա։ Նրա գրքերից մեկը, որը կոչվում է Արդար միտքը, բացահայտում է մարդու պահվածքի և որոշումների կայացման բարոյական հիմքերը։ Նրա մտքերը, որոնք առնչվում են քաղաքականության և հասարակության բարոյական հիմքերին, առաջ են քաշել կարևոր քննարկումներ բևեռացման և կարեկցանքի ժամանակակից դատողողության վերաբերյալ։ Իր կողմից տարված աշխատանքների և իր մասնակցությամբ հանրային քննարկումների արդյունքում, Հայդը բարձրացրել է ներկայիս երիտասարդության մատահրավերների ըմբռնման խնդիրները՝ շեշտադրելով ծնողների գործելաոճի և կրթության հավասարակշռության անհրաժեշտությունը՝ կառուցելու ավելի առողջ հարթակներ երիտասարդների զարգացման համար։ Իր՝ Ամերիկյան մտքի կոդավորում գրքում Հայդն անդրադառնում է երիտասարդների շրջանում անհանգտության և ընկճախտի մակարդակի բարձրացմանը։ 

Հայդը նշում է, որ երեխաների մանկության ընթացքում  անցումը խաղերից դեպի հեռախոսը հանդիսանում է ներկայումս վերջիններիս համար հոգեկան առողջական ճգնաժամերի խթան։ 

<<Մարդիկ ընկճախտ չեն ապրում, երբ սպառնալիքները միասին են հաղթահարում, նրանք ընկճախտ են ապրում, երբ զգում են մեկուսացված, միայնակ և անպետք>>։ Ջոնաթան Հայդ։

ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱԽՈՍԱՀԵՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Թվային աշխարհը փոխել է մանկությունը։ Երեխաները մեծանում են՝ գործածելով խելացի հեռախոսներ և սոցիալական ցանցեր։ Դրանք ունեն հսկայական ներգործություն, քանի որ առաջացնում են երեխաների մոտ հոգեկան առողջական խնդիրներ։ Տեսնելով կատարյալ կենսաձևեր սոցիալական մեդիայի հարթակներում երեխաները ունենում են անհանգստության և անապոհովության զգացումներ։ Հակում առաջացնող հավելվածները խախտում են նրանց քունը և նվազեցնում է նրանց՝ հասակակիցների հետ դեմ առ դեմ շփվելու ցանկությունը։ Թվային աշխարհը վերափոխել է մանկությունը։ Ծնողները և ուսուցիչները պետք է հասկանան այդ ներգործության ազդեցությունը և գտնեն հավասարակշռություն։ Խրախուսելով երեխաներին խաղալ դրսում և ստիպելով նրանց ժամանակ անցնացնել իրենց ընկերների հետ, վերջիններս կդառնան ավելի առողջ և երջանիկ։ Երբ երեխաները մի կողմ են դնում իրենց սարքավորումները և միասին զվարճալի խաղեր են կազմակերպում, դա բարելավում է վերջիններիս հոգեկան առողջությունը։ 

Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայդը բացատրում է <<Թվային հեղափոխությունը հիմնովին վերափոխել է մանկությունը՝ խելացի հեռախոսների և սոցիալական ցանցային հարթակների զարգաման հետ մեկտեղ>>։ Ներկայումս երեխաները և դեռահասները մեծանում են մի աշխարհում, որտեղ սոցիալական շփումները և սեփական անձի գնահատականը կախված է էկրաններից։ 

Համաձայն Նյու Յորք Թայմսի՝ վաղ 2010թթ․ ավելի քիչ քան ամերիկացի դեռահասների 9 տոկոսն առնվազն ունեցել է մեկ ընճախտի դեպք նախորդ տարվա մեջ։ Մինչ 2022թ․ այդ թիվն աճել է՝ կոպիտ հաշվարկով հասնելով 20 տոկոսի։ 

Հայդը նաև ասում է, որ թվային ընկղմվածությունը հիմնովին փոխել է մանկությունը։ Ծնողներն ու ուսուցիչները պետք է հասկանան այս ներգործության ազդեցությունը և գտնեն ուղիներ՝ խրախուսելու երիտասարդներին հավասարակշիռ կերպով գործածել իրենց թվային սարքավորումները։ Մենք կարող ենք նպաստել երիտասարդության առողջ զարգացմանը՝ օգնելով երեխաներին ավելի շատ ժամանակ անցկացնել վիրտուալությունից դուրս՝ իրական կյանքում։  

Այս փոքրիկ փոփոխությունները կարող են մեծ տարբերություն տալ և խթան հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաների առողջ կիրառման համար․ 

  • սահմանափակեք էկրանի վրա աշխատելու ժամանակահատվածը և դա կատարեք ամեն օր, 
  • խրախուսեք դրսում խաղալը և մասնակցությունը սպորտում,
  • կազմակերպեք տեխնիկայից զերծ ընտանեկան ընթրիքները,որոնց ընթցքում կխթանեք ընտանիքի անդամների միջև խոսակցությունները,  
  • ստեղծեք տեխնիկային զերծ գոտիներ տանը՝ դեմ առ դեմ շփումների համար, 
  • պլանավորեք ընտանեկան միջոցառումներ, որոնք չեն ընդգրկում թվային սարքավորումներ, ինչպիսիք են սեղանի խաղերը կամ միասին ճաշի պատրաստումը, 
  • դարձեք լավ օրինակ՝ սահմանափակելով ձեր կողմից սարքավորումների գործածումը։ 
Կրթական հաստատությունները ևս կարող են խթանել միջանձնյա շփումները՝ սպորտաձևերի, արվեստի կամ կրթական ակումբների միջոցով։ Իրականացնելով այս փոփոխությունները՝ ընտանիքները կարող են ստեղծել թվային և իրական աշխարհի միջև առողջ հոգեվիճակ՝ բարելավելով երիտասարդների հոգեկան առողջությունը և բարեկեցությունը։ 

Տեխնոլոգիայի ներգործությունը երիտասարդության հոգեկան առողջության վրա ունի առաջ եկող մտահոգություն, ինչպես ընդգծված է Ատլանտիկայի ներկայիս հոդվածներից մեկի՝ Դեռահասների հոգեկան առողջության ճգնաժամ վերնագրի տակ։ Այս հոդվածը բացահայտում է թե ինչպես է դեռահասների շրջանում խելացի հեռախոսների և սոցիալ ցանցերի գործածումը համընկնում անհանգստության, ընկճախտի և այլ հոգեկան առողջական խնդիրների տարածման հետ։ 

<<Մինչ պարգևատրման որոնման համար պատասխանատու ուղեղի հատվածները զարգանում են ավելի շուտ, քան ուղեղի ճակատային հատվածը, որը պատասխանատու է ինքնավերսկման, գոհունակության հետաձգման և գայթակղության դեմ դիմակայունության համար։ Այն ամբողջությամբ զարգացած չի լինում մինչև 25 տարեկանը և նախադեռահասային տարիքում գտնվող երեխաները հատկապես խոցելի են իրենց՝ անձի զարգացման այդ փուլում։>> Ջոնաթան Հայդ 

ԾՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ 

Ծնողների գործելաոճը շատ է փոխվել։ Շատ ծնողներ կիրառում են այդպես կոչված դասիարակության <<ուղղաթիռ>> ոճը։ Սա նշանակում է, որ վերջիններս խիստ վերահսկում և պաշտպանում են իրենց երեխաներին։ Նրանք սա անում են նրանց անվտանգ պահելու համար, բայց այս ոճն ունի իր թերությունները։ 

Ծնողների կողմից գերներգրավվածությունը երեխաների կյանքում կարող է խոչընդոտել երեխաներին սովորել, թե ինչպես գործ ունենալ խնդիրների հետ։ Արդյունքում, վերջիններիս մոտ դա բերում է անհանգստություն և կախվածություն։ Երբ ծնողները չեն թույլ տալիս իրենց երեխաներին սխալներ կատարել, նրանք բաց են թողում կյանքի հմտություններ ստանալու հնարավորությունները։ Նրանք չեն սովորում անկախ լուծել խնդիրները՝ առանց ծնողների վերահսկողության։ 

Ծնողների գործելաոճերը ծանր են անդրադառնում երեխաների հոգեվիճակի վրա։ 

Գերպաշտպանական ծնողական գործելաոճի բացասական հետևանքները, որը կրում է երիտասարդ սերունդը, հետյալ կետերն են․ 
  • բարձրացող անհանգստություն, 
  • խնդիրների լուծման հմտությունների ցածր մակարդակ, 
  • անկախ առաջնորդվելու ցածր մակարդակ։ 
Ծնողները, որոնք պաշպանում են իրենց երեխաներին ձախողվելուց՝ հետ են պահում  վերջիններիս դիմակայուն և անկախ դառնալու ճանապարհից։ Հավասարակշռություն գտնելու համար ծնողները կարող են թույլ տալ երեխաներին լուծել իրենց խնդիրները՝ զարգացնելով մարտահրավերների լուծման հմտությունները հետևյալ կերպ․ 

  • խրախուսել երեխաներին կայացնել որոշումներ, նույնիսկ երբ դրանք սխալ են՝ սովորելու գործընթացում նրանց մեջ ինքնավստահություն ներշնչելու համար, 
  • նշանակել տարիքին համահունչ պարտավորություններ՝ անկախության զգացումն ամրապնդելու համար, 
  • առաջարկել ուղեցույց, բայց ոչ լուծումներ՝ խնդիրների լուծման հմտություններ զարգացնեոլւ համար, 
  • գովել ջանքերն, բայց ոչ արդյունքները՝ խթանելու վերջիններիս մտքի և դիմակայունության աճը, 
  • ձևավորել խնդիրների լուծման հմտություններ՝ բերելով դրական օրինակ, որին երեխաները կարող են հետևել։ 
Այս քայլերը կարող են երեխաներին օգնել դառնալ ավելի անկախ և դիմակայուն, ինչպես նաև պատրաստվել մեծահասակ տարիքի դժվարություններին։ 

Հայդն առաջարկում է, որ ծնողները խրախուսեն երեխաների անկախ գոծուենությունը և թույլ տան երեխաներին գործ ունենալ կառավարելի ռիսկերի հետ։ Դրանով իսկ ծնողները կարող են ամրապնդել երեխայի բարեկեցիկ հեգավիճակը։ 

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐԸ

Կրթական համակարգն այնպես է փոխվել, որ ազդում է երիտասարդության հոգեկան առողջության վրա։ Առկա է ավելի շատ կրթական ճնշում, ստանդարտացված թեստեր և կենտրոնացում ձեռքբերումների վրա՝ հաշվի չառնելով երիտասարդների բարեկեցությունը։ Սա սթրեսային միջավայր է ստեղծում շատ երիտասարդների համար։  

Կրթական համակարգին անհրաժեշտ է ունենալ հավասարակշիռ մոտեցում՝ առաջնահերթություն տալով հոգեկան առողջությանը կրթական առաջընթացի հետ մեկտեղ։ Կրթական հաստատությունները պետք է գործածեն ծրագրեր, որոնք բերում են երիտասարդների հուզական կարգավորման, դիմակայունության և սովորեցնում են վերջիններիս սոցիալական հմտություններ։ Դա կօգնի երիտաարդներին հագեցնել այն անհրաժեշտ գործիքներով, որոնցով հնարավոր կլինի հաղթահարել կյանքի մարտահրավերները։ 

Ահա թե ինչպես կարող է կրթական համակարգը փոփոխություններ մտցնել․ 

  1. ներառել սթրեսի կառավարման, գիտակցության և հանգստի մեթոդների շուրջ դասընթացներ։ Դրանք կօգնեն երիտասարդներին զարգացնել իրենց՝ մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու մարտավարություններ։ 
  2. Խորհրդատուների և հոգեկան առողջության գծով մասնագետների առկայությունը կրթական հաստատություններում հասանելի դարձնել։ Նրանք կարող են օգնել երեխաներին պայքարել անհանգստության, ընկճախտի և այլ խնդիրների դեմ։ 
  3. Առաջարկել ավելի շատ արվեստի, երգարվեստի, թատերական արվեստի, սպորտաձևերի և ֆիզկուլտուրայի դասընթացներ։ Թույլ տալ երիտասարդներին արտահայտվել, ակտիվ լինել և թեթևացնել վերջիններիս սթրեսային վիճակը ավելի առողջ մեթոդներով։ 
  4. Ստեղծել ավելի դրական կրթական մշակույթ, որտեղ երիտասարդները գնահատված և աջակցված կզգան և կկարողանան ընդմիջում վերցնել՝ հանգստի և լիցքաթափման համար։
  5. Ներգրավել ծնողներին և հանրության ավելի լայն շրջանակների՝ երիտասարդների հոգեկան առողջությանը նպաստելու նպատակով։ 
 Կրթական համակարգը կարող է ստեղծել ավելի բարեկեցիկ միջավայր, որը գնահատում է կրթական ձեռքբերումն, ինչպես նաև կիրառում է վերը նշված կետերը։ Այս մոտեցումը կօգնի երիտասարդներին սթրեսի կառավարման և իրենց հոգեկան առողջության բարելավման հարցերում։ Դա նաև կհագեցնի նրանց կյանքի հմտություններով և կաջակցի վերջիններիս կյանքի բոլոր ասպարեզներում։ 


ՈՉ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԽԱՂԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 


Ներկայումս, խաղերը, որտեղ երեխաները կարող են բացահայտումներ կատարել և ինքնուրույն որևէ բան սովորել, ավելի քիչ տարածում ունեն։ Սակայն այդպիսի ոչ համակարգված ազատ խաղերը կարևոր են

  • ստեղծագործ մտքի զարգացման, 
  • խնդիրների լուծման հմտությունների և 
  • հուզական դիմակայունության համար։ 
Պատկերացրեք, որ մի խումբ երեխաներ խաղում են մի խաղ, որ իրենք են ստեղծել։ Նրանք պետք է միասին աշխատեն, որպեսզի կանոններ ստեղծեն, բանակցեն հակադրությունների դեպքում և  գործի դնեն իրենց երևակայությունը։ Այս տեսակ ազատ խաղերը օգնում է երեխաներին կառուցել կարևոր սոցիալական և հուզական հմտություններ։ 

Տվեք երեխաներին ժամանակ և տարածք ազատ խաղի համար, որտեղ նրանք կարող են բացահայտումներ կատարել, սխալներ գործել և սովորել սեփական փորձից առանց մեծահասակների՝ մշտական ուղեկցվող վերահսկողության։ Ջոնաթան Հայդ 

Հայդը շեշտում է երեխաների ազատ խաղի ժամանակ տալու կարևորությունը։ Խաղի ընթացքում նրանք կարող են բացահայտումներ կատարել, սխալներ գործել և սովորել առանց ամբողջ ժամանակի ընթացքում մեծահասակների կողմից վերահսկողության։ Երբ երեխաներին թույլ եք տալիս ազատ խաղալ, դա օգնում է առողջ ձևով զարգացնել վերջիններիս մարմինները և միտքը։ 

Ոչ համակարգված խաղերը մանկության ընթացքում կարող են օգնել մեղմացնել հոգեկան հիվանդության ախտանիշները։ Այսպիսի ակտիվությունը օգնում է երեխաներին զարգացնել ավելի լավ պաշտպանական մեխանիզմները և հասարակական հմտությունները։ Այն նաև ծառայում է որպես ընդմիջում համակարգված խաղերից և էկրանից։ 

Փոփոխության համար հետևեք այս պարզ կանոններին․ 

  1.  Դպրոցները ամեն օր՝ ընդմիջանը կարող են տրամադրել որոշ ժամանակ երեխաներին որոշելու, թե ինչ են վերջիններս ուզում անել, օրինակ՝ վազել, ցատկել կամ անկախ բացահայտումներ կատարել։  
  2. Ծնողները կարող են թույլ տալ իրենց երեխաներին բակում խաղալ մենակով։ Նրանք պետք է ապահովեն նրանց լեգոներով, կերպարվեստի պիտույքներով և այլ նյութերով, որպեսզի վերջիններս խաղեր ստեղծեն։ 
Դպրոցի և ծնողների կողմից կիրառվող այս պրակտիկան նպաստում է մտքի և մարմնի առողջ զարգացմանը։ Ազատ խաղերը օգնում են երեխաներին լինել դիմակայուն՝ թույլ տալով վերջիններիս  առճակատվել խնդիրներին մարտահրավերների և լուծումների միջով անցնելով։ Երեխաները սովորում են գործ ունենալ հակասությունների հետ, աշխատել ուրիշների հետ համատեղ և գտնել ստեղծագործական լուծումներ։ 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ 


Սոցիալական ցանցերը կտրուկ ազդում են երեխաների ինքնաճանաչման վրա։ Այն ձևով, թե ինչպես է սոցիալական ցանցերը ներկայացնում միայն լավագույն պահերը, կարող է ստիպել երեխաներին զգալ թերրի և ցածր ինքնարժեքով։ Պատճառն այն է, որ վերջիններս իրենց համեմատում են ուրիշների <<կատարյալ>> կյանքերի հետ։ 

Երեխաներին վերլուծական մտածողություն և սոցիալական ցանցերի գրագիտություն սովորացելը  էական է, որպեսզի վերջիններս կարողանան գործածել սոցիալական ցանցերն ավելի առողջ կերպով։  Ծնողները և ուսուցիչները նաև պետք է խրախուսեն վերջիններիս՝ ոչ առցանց ակտիվությունը և իրական աշխարհում հասարակական փոխհարաբերությունները։ Դա օգնում է երեխաներին հավասարակշռության բերել սոցիալական ցանցերի վնասական ազդեցությունից։ 

Խթանելով բաց խոսակցությունները սոցիալական ցանցերի ազդեցության շուրջ և առցանց դրական վարվելակերպը, մեծահասակները կարող են ուղղություն ցույց տալ երեխաներին՝ զարգացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ հավասարակշիռ հարաբերություններ, - բացատրում է Ջ․ Հայդը։ 

Սա կարող է կառուցել դիմակայունություն և բարձրացնել ինքնագնահատականը։ 

Սոցիալական ցանցերը երեխաների և դեռահասների շրջանում հաճախ պատճառ են դառնում հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսին են՝ անհանգստությունը, ընկճաղտը և ցածր ինքնագնահատականը։ Սա ճնշումների և անիրատեսական համեմատությունների պատճառով է, որոնք բարձրացնում են այս հարթակները։ Ծնողները և դպրոցները կարող են աշխատել միմյանց հետ՝ օգնելով երեխաներին հաղթահարել սոցիալական ցանցերի մարտահրավերները։ Ծնողները պետք է բացատրեն սոցիալական ցանցերին վերաբերող ճշմարտությունը և քննարկեն առցանց առկա բովանդակությունները իրենց երեխաների հետ։ Նրանք նաև պետք է խրախուսեն վերջիններիս հետ բաց քննարկումները։ 

Դպրոցները կարող են օգնել՝ սովեցնելով սոցիալական ցանցերի գրագիտություն։ Նրանք կարող են՝ 
  • բացատրել սոցիալական ցանցերի ազդեցությունները, 
  • խթանել դրանց պատասխանատու գործածումը, 
  • քննարկել կիբեռբուլինգի գաղափարը և 
  • տրամադրել երեխաներին իրական կյանքի օրինակներ։ 
Այս միջոցառումներն իրականացնելով՝ ծնողները և դպրոցը կարող են օգնել երեխաներին՝ կառուցելու  առողջ հարաբերություններ սոցիալական ցանցերի հետ և ավելի լավ հասկանալու, թե ինչպես են դրանք ազդում վերջիններիս բարեկեցության վրա։ 


ՔՆԻ ԴԵՐԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ 



Քունը կարևոր է հոգեկան առողջության համար, բայց շատ երեխաներ բավարար ժամեր չեն քնում: Էկրանների կապույտ լույսը կարող է ազդել մարմնի բնական քնի շրջափուլի վրա՝ խանգարելով մելատոնինի արտադրությանը: 

Հայդը շեշտում է առողջ քնի ռեժիմի անհրաժեշտությունը՝ սահմանափակելով քնելուց առաջ էկրանի ժամանակը և ստեղծելով լավ քնի միջավայր: Քնի որակը շատ կարևոր է հույզերի կառավարման, հստակ մտածողության և բարեկեցության համար:

Մենք կարող ենք աջակցել երեխաների՝ հոգեկան և ֆիզիկական առողջությանը՝ առաջնահերթություն տալով քնին և վերջիններիս իրազեկելով դրա կարևորություն մասին: Սա կարող է հանգեցնել ավելի լավ կրթական կատարողականի և համընդհանուր կյանքի բավարարվածության:

Ծնողները կարող են օգնել՝ քնելու ամենօրյա ժամեր և քնելուց առաջ հանգստի օրակարգեր սահմանելով: Սա կարող է ներառել.

  • գիրք կարդալը,
  • տաք լոգանք ընդունելը,
  • քնելուց առաջ հանգստացնող վարժություններ կատարելը։ 

Ննջասենյակը մութ, լուռ և զով պահելը կարող է ևս օգնել բարելավելու քնի որակը:

Դպրոցները կարող են աջակցել երեխաների առողջ քնին՝ սկսելով ավելի ուշ առավոտյան հատկապես այն դեռահասների համար, որոնք արթուն են մնում և զարթնանում են ավելի ուշ: Դպրոցները կարող են բարելավել նրանց հոգեկան առողջությունը և գնահատականները՝ համապատասխանեցնելով դասաացուցակներն աշակերտների բնական քնի ձևերի հետ:

Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի՝ բավարար քունը կարևոր է դեռահասների հուզական աշխարհի կարգավորման, ճանաչողական ֆունկցիայի և ընդհանուր բարեկեցության համար: Անբավարար քունը կարող է խանգարել սովորելու գործընթացին, հիշողության ամրապնդմանը և խնդիրների ստեղծագործական լուծումներին:


ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ 



Ձախողում ապրելը ու հաղթահարելը դիմակայունության կառուցման անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, շատ ծնողներ և դպրոցներ փորձում են պաշտպանել երեխաներին ցանկացած բացասական փորձից:

Դուք պետք է թույլ տաք երեխաներին ձախողում ապրել աջակցվող միջավայրում: Դա օգնում է նրանց կառուցել հաղթահարման հմտություններ ու դիմակայունություն և պատրաստում է նրանց առճակատվել կյանքի մարտահրավերներին ավելի արդյունավետ կերպով:

Օրինակ, պատկերացրեք մի աշակերտի, որը վատ է թեստերից: Այս խնդիրը սովորելու և կատարելագործվելու հնարավորություն տեսնելու փոխարեն աշակերտը կարող է իրեն անհաջողակ զգալ: Այնուամենայնիվ, պատշաճ աջակցության և խրախուսման դեպքում աշակերտը կարող է սովորել այս մարտահրավերի արդյունքում և զարգացնել իր հաստատակամությունը:

Ծնողները և ուսուցիչները պետք է խթանեն երեխային ունենալ հասունության մտածելակերպ: Սխալները պետք է դիտարկվեն որպես սովորելու հնարավորություններ, այլ ոչ թե՝ որպես ունակության վերջնական քննադատություն: Ծնողները և ուսուցիչները կարող են օգտակար արձագանք թողնել և բնական տաղանդի փոխարեն գնահատել երեխայի ջանքերը: Այս կերպ մեծահասակները կարող են օգնել երեխաներին դառնալ ավելի ինքնավստահ և հարմարվող:

Ծնողները կարող են նաև դիմակայունություն  դրսևորել՝ կիսվելով իրենց սեփական ձախողումների և մարտահրավերների հաղթահարման փորձով: Սա ցույց է տալիս երեխաներին, որ սխալվելը նորմալ է, իսկ ձախողումն էլ ուսուցման և զարգացման սովորական մասն է:


ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 


Հայդն կողմ է միջավայրի ստեղծմանը, որտեղ երեխաներն իրենց ապահով են զգում, աջակցվում են և կապ են ստեղծում ուրիշների հետ:

Սա նշանակում է ընտանեկան կապերի ամրապնդում և ընկերների, ուսուցիչների և այլ վստահելի մեծահասակների հետ աջակցող հարաբերություններ կառուցում:

Mental Health America կազմակերպությունը ​​բացատրում է հանրության հոգատարության կարևորությունը դեռահասների հոգեկան առողջության պահպանման գործում:

Սա նշանակում է՝
  • ուժեղացնել ընտանեկան կապերը,
  • աջակցող հարաբերություններ կառուցել ընկերների, ուսուցիչների և այլ վստահելի մեծահասակների հետ:

Հանրության հոգատարությունը կենտրոնանում է.

  • կապերի,
  • մտադրված գործողությունների,
  • փոխադարձ օգնության միջոցով աջակցության,
  • ամոքիչ սոցիալական շրջանակների և համայնքի առողջապահական աշխատողների վրա:

Երեխաների համար ուժեղ աջակցության ցանց կառուցելը կարևոր է․ 

  1. անցկացրեք որակյալ ժամանակ միասին ճաշաժամերի, զբոսանքների և զրույցների միջոցով:  Այն օգնում է ապահովել անվտանգ և հաճելի միջավայր:
  2. Օգնեք երեխաներին ստեղծել աջակցող ընկերական շրջապատ:  Սա ներառում է խաղաժամերի և խմբային ակտիվության կազմակերպում և աջակցություն իրենց հասարակական հետաքրքրություններին:
  3. Խրախուսեք նրանց մասնակցությունը դրական դերերի մոդելային ակտիվություններին, որոնք կարող են ընդգրկել մարզիչների և խաղավարների դերեր:  Արդյունքում նրանք կարող են իրենք խորհուրդներ և աջակցություն առաջարկել մյուս երեխաներին։ 
  4. Մնացեք ներգրավված ձեր երեխայի կրթության մեջ և բաց շփում պահպանեք իրենց ուսուցիչների հետ:  Սա կօգնի ապահովել երեխային առաջնորդությամբ և տալ նրան ապահովության զգացում:
  5. Ծնողները պետք է ներգրավված լինեն իրենց երեխաների դպրոցական առօրեային և վերջիններիս ակտիվության մեջ՝ ուժեղ հանրային ցանց ստեղծելու համար:  Դպրոցները կարող են նաև խթանել ներառականությունն ու բարությունը՝ ապահովելով, որ բոլոր աշակերտներն իրենց գնահատված և հարգված են զգում։ 
Այս կոլեկտիվ աջակցության համակարգի ստեղծումը շատ կարևոր է երեխաների դիմակայունության և ընդհանուր բարեկեցության խթանման համար:


Dopamine Nation գիրքը ևս անդրադառնում է հանրության արժեքին և հոգեկան առողջության կառավարման աջակցությանը:  Ուրիշների հետ հարաբերություններ կառուցելը կարող է շատ օգտակար լինել:  Այն կարող է ներառել կամավորություն բարեգործության մեջ և մասնակցություն խմբային ակտիվություններին:  Այս կապերը հաճախ ավելի շատ իմաստ են հաղորդում, քան կենտրոնանալը միայն եսասիրական նպատակների վրա:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ 

Երիտասարդների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է ավելին, քան՝ անհատական ​​և հանրային ջանքերն են:  Նաև անհրաժեշտ է մեծ փոփոխություններ կատարել քաղաքականության մեջ․ 

  1. պահանջեք հոգեկան առողջության դասեր՝ սթրեսի կառավարում և հուզական աշարհի կարգավորում սովորեցնելու համար։ 
  2. Վստահ եղեք, որ դպրոցներն ունենան խորհրդատուներ և հոգեկան առողջության մասնագետներ, որոնք աջակցում են աշակերտներին։ 
  3. Տրամադրեք ֆինանսավորում դպրոցահեն հոգեկան առողջության ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման համար։ 
  4. Սահմանեք քաղաքականություն, որով կսահմանափակեք ժամանակը, որը երեխաները կարող են ամեն օր անցկացնել սոցիալական ցանցերում։ 
  5. Երեխաներին սովորեցրեք թվային գրագիտություն՝ ինչպես անվտանգ և խելամիտ գործածել ինտերնետը, հայտնաբերել կեղծ լուրերը և գործ ունենալ ինտերնետային հարձակումների՝ կիբերբուլինգի հետ։  
  6. Պահանջեք դպրոցներից առաջարկել սպորտային ծրագրեր և առողջ սնունդ՝ խթանելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը և լավ սնուցումը։ 
  7. Ներառեք ֆիզիկական ակտիվությունը և սնուցումը երեխայի առողջության ծրագրի մեջ։ 
  8. Տրամադրել ֆինանսավորում դպրոցներում և հանրության մեջ հոգեկան առողջության աջակցության համակարգերի համար։ 
  9. Կազմակերպեք հանրային առողջության քայլարշավներ՝ բարձրացնելու ոլորտում մարդկանց իրազեկության մակարդակը և վերացնելու հոգեկան առողջությանն առնչվող օգնություն ստանալու դեմ առկա կարծրատիպը:

Այս քաղաքականության փոփոխություններն անհրաժեշտ են։  Նրանք կօգնեն ստեղծել այնպիսի միջավայրեր, որտեղ երեխաները կարող են բարգավաճել մտավոր և ֆիզիկապես, որը կհանգեցնի երիտասարդների ավելի լավ ապագայի:











 

ԱՍՏԾՈ ՎԱՃԱՌԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ

Մի անգամ մի կին երազ տեսավ, որ Աստված կանգնած է վաճառասեղանի հետևում։

- Տեր Աստված, դու՞ ես, - ուրախությամբ բացականչեց կինը։

Այո, ես եմ», - պատասխանեց Աստված:

-Ի՞նչ կարող եմ գնել քեզանից, - հարցրեց կինը։

Ամեն ինչ կարող ես գնել, - պատասխանեց Աստված:

-Այդ դեպքում, խնդրում եմ, տուր ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող, - ասաց կինը։

Աստված մեծահոգաբար ժպտաց և գնաց պատվերի հետևից։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ փոքրիկ թղթե տուփով։

- Ամբողջը սա՞ է, - զարմացած հարցրեց կինը։

- Այո, այսքանն է, - պատասխանեց Աստված,- Չգիտեի՞ր, որ իմ վաճառասեղանին միայն սերմեր են վաճառվում․․․


Մի անգամ մի կին երազ տեսավ, որ Աստված կանգնած է վաճառասեղանի հետևում։

- Տեր Աստված, դու՞ ես, - ուրախությամբ բացականչեց կինը։

Այո, ես եմ», - պատասխանեց Աստված:

-Ի՞նչ կարող եմ գնել քեզանից, - հարցրեց կինը։

Ամեն ինչ կարող ես գնել, - պատասխանեց Աստված:

-Այդ դեպքում, խնդրում եմ, տուր ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող, - ասաց կինը։

Աստված մեծահոգաբար ժպտաց և գնաց պատվերի հետևից։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ փոքրիկ թղթե տուփով։

- Ամբողջը սա՞ է, - զարմացած հարցրեց կինը։

- Այո, այսքանն է, - պատասխանեց Աստված,- Չգիտեի՞ր, որ իմ վաճառասեղանին միայն սերմեր են վաճառվում․․․

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐ

-Բարև Ձեզ, ցանկությունների ռեգիստրը, լսում է, - ասաց ցանկությունների ռեգիստրի աշխատակիցը։


- Ես ուզում եմ կողակցի, - պատասխանեց մեռնող կինը։

- Իսկ ինչպիսի՞ն պետք է նա լինի, - հարցրեց աշխատակիցը։

- Հուսալի, միշտ իմ կողքին, - պատասխանեց մեռնող կինը։

- Ավելացնելու որևէ բան ունե՞ք, - հարցրեց կրկին աշխատակիցը։

- Այդքանը,- պատասխանեց կինը։

<<Առանց որևէ այլ երևակայական մանրամասների ... Լավ, նա հաջորդ կյանքում կունենա իր սիամական զույգը>>, - մտորեց և իր մոտ գրանցում կատարեց աշխատակիցը։ Նա դիմեց հաջորդ հաճախորդին, -բարև Ձեզ ցանկությունների գրանցամատյանը լսում է Ձեզ։


- Երեխա եմ ուզում ունենալ,- պատասխանեց կին հաճախորդը։

- Ի՞նչ,- հարցրեց մեկ անգամ ևս աշխատակիցը։

- Կարևոր չէ ինչպիսին, - պատասխանեց կինը։

- Հասակ, տարիք, առողջություն, արտաքին տվյալներ, վերջինիս անցյալ կյանքից ո՞ր հատկանիշ ենք թողնում, - հարցրեց աշխատակիցը։

- Կարևոր չէ, - պատասխանեց կինը։

- Ինձանից չբողոքեք, - պատասխանեց աշխատակիցը և գրանցեց հետևյալը․ <<Անցյալ կյանքից նրան կմնա, ըստ երևույթին, մազոխիստական ցանկությունները>>։

– Մեզ գումար է հարկավոր, -ասեցին հաջորդ հաճախորդները, որոնք ամուսիններ էին։

- Գումա՞ր, - հարցրեց աշխատակիցը։

- Այո, 2,000,000 դոլլար, - պատասխանեցին ամուսինները։

- Ինչո՞ւ հենց երկու, - հարցրեց աշխատակիցը։

-Առանց պատճառի, - պատասխանեցին զույգերը։

- Ես նրանց 1 դոլլար կուղարկեմ, որպեսզի հաջորդ անգամ ավելի հստակ տեղեկատվություն տան, - պատասխանեց աշխատակիցը։

-Ուզում ենք փոքրիկ կատվիկ՝ սպիտակ և սև գծերով, թաթիկները՝ նման ձեռնոցների, ճակատին՝ սրտաձև նշան, փափուկ և նուրբ՝ միասին քնելու համար։ Պատճառն այն է, որ ուզում ենք մեկին, որի հետ հնարավոր լինի խաղալ, - ասացին ցանկություն հայտնած ամուսինների երեխաները։

- Պատրաստ է, - պատասխանեց աշխատակիցը և մտածեց․ << Նրանց երեխաներն ավելի խելացի գտնվեցին>>։

— Դուք ի՞նչ եք ուզում,- հարցրեց աշխատակիցը հաջորդ հաճախորդին։

- Լավ կյանք եմ ուզում,- ասաց հաճախորդը։

- Իսկ որն է լավ կյանքը ձեր համար, - հարցրեց աշխատակիցը։

- Լինի մեծ, պայծառ, լուսավոր, - պատասխանեց հաճախորդը։

- Միակ բանը, որ մտքովս անցնում է, միջուկային պայթյունն է, երազանքը մերժված է,- ասաց աշխատակիցը և մտածեց, - <<Այս հիմարը մյուսների նման կմտածի, որ ցանկությունները չեն իրականանում․․․ Ախր ցանկությունը ձևակերպել է պետք․․․>>։

Բարոյախրատականը՝

Ցանկությունները որպեսզի իրականանան, պետք է հստակեցվեն։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուն հոգուց բաղկացած խմբի յուրաքանչյուր անդամի դասախոսը հանձնարարեց գրել ցանկություն, գցել այն փուչիկի մեջ, փչել այն՝ նշելով նաև անունը։ Հետո փուչիկները հավաքեցին մի սենյակում և խնդրեցին գտնել իրենց փչած փուչիկները հինգ րոպեում:


Բոլորը հուսահատ որոնումների մեջ էին․ նրանք բախվում էին իրար և քաոս էր տիրում։ Արդյունքում հինգ րոպեում ոչ ոք չկարողացավ գտնել իր սեփական փուչիկը։ Այնուհետև դասախոսը նրանց խնդրեց պատահականության սկզբունքով մի փուչիկ վերցնել և տալ այն անձին, ում անունը գրված էր դրա վրա: Մի քանի րոպեից յուրաքանչյուրի ձեռքում իր փուչիկն էր։


Դասախոսն ասաց.

- Մեր կյանքն այդպիսին է: Բոլորս հուսահատ երջանկություն ենք փնտրում, չիմանալով, որ երջանկությունն բխում է այլ մարդկանց երջանկությունից: Երջանկացրեք մարդկանց և դուք երջանիկ կլինեք։

ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Մի մարդ գիշերեց հյուրատանը։ Սեփականատերը ձիուն կապելու սյուն չուներ։ Հյուրը իր հղի ձիուն կապեց տանտիրոջ սայլին և գնաց քնելու։ Գիշերը ձին քուռակ ծնեց։ Առավոտյան սեփականատերը դուրս եկավ բակ և տեսավ քուռակին։ Նա ուրախացավ և բարձրաձայնեց, որ իր սայլը քուռակ է ունեցել։ Հյուրը, տեսնելով քուռակին, ասաց, որ քուռակը ձիուն է։ Նրանք վիճեցին և որոշեցին գնալ դատավորի մոտ՝պարզելու, թե ով է ճիշտ։


Դատավորը տանը չէր։ Դատավորի կինը դուրս եկավ մուտքի մոտ և հարցրեց․

- Ի՞նչ եք ուզում դատավորին հայտնել։ Ինչո՞ւ եք եկել։

Տղամարդիկ պատմեցին եղելությունը։ Կինը լսեց նրանց և ասաց.

- Դուք պետք է սպասեք դատավորին: Նա գնացել է կորեկի դաշտից ձկներին քշելու և շուտով կվերադառնա։

- Ի՞նչ ես խոսում, տիկին, -միաձայն բացականչեցին վիճողները,- Ինչպե՞ս կարող է ձուկը դուրս գալ ծովից և մտնել կորեկի դաշտ:




- Դա նման է այն փաստին, որ քուռակը կարող է սայլից ծնվել, այնպես որ քուռակին հանձնիր այս մարդուն,- պատասխանեց դատավորի կինը։

Այդպես էլ արեցին, սակայն, երբ դատավորը վերադարձավ, նրանք պատմեցին, թե ինչպես է նրա կինը խառնվել վիճաբանության մեջ, նշելով, որ այդպես կինը խաղացել է վերջինիս պատվի հետ, քանի որ դատը տղամարդու գործ է։ Զայրացած դատավորը որոշեց կնոջը վռնդել տնից։

- Դու ինձ վիրավորեցիր,- ասաց նա,- այլևս չես կարող մնալ իմ տանը: Գնա ծնողներիդ տուն: Սակայն մինչ գնալդ, դու կարող ես վերցնել այն ամենը, ինչ գրավում է քո ուշադրությունը։

-Լավ,-ասաց կինը, - ես կգնամ, բայց թույլ տուր, որ յոթ օր խնջույք կազմակերպեմ քո տանը։

- Լավ, համաձայն եմ,— պատասխանեց ամուսինը։

Ամբողջ գյուղը հրավիրեցին։ Յոթ օր ու յոթ գիշեր խմեցին ու կերան, պարեցին ու զվարճացան։ Բոլոր յոթ գիշերները դատավորն աչք չփակեց։ Երբ խնջույքն ավարտվեց, հյուրերը հեռացան, իսկ դատավորը պառկեց քնելու։

Կինը ծառաներին հանձնարարեց, որ ցուլերին կապեն սայլին, իսկ քնած ամուսնուն պարկեցնեն սայլի մեջ։ Սայլը ամուսնուն և կնոջը տարավ վերջինիս ծնողների տուն։

Դատավորը երկար քնեց, իսկ երբ արթնացավ, չհասկացավ, թե որտեղ է։

-Որտե՞ղ եմ ես, - հարցրեց վերջապես նա։

- Դու քո կնոջ ծնողների տանն ես, - պատասխանեցին նրան։

Դատավորը հրամայեց կանչել կնոջը։

- Հիմա, դու ինձ հետ ավելի վատ վարվեցիր, քան առաջին անգամ», - ասաց նա: Ինչո՞ւ ինձ այստեղ բերեցիր։

- Դու ինքդ թույլ տվեցիր ինձ հետ վերցնել այն, ինչ գրավում է իմ ուշադրությունը, - պատասխանեց կինը, - Ինձ միայն դու ես պետք:

Դատավորը մտածեց. <<Իզուր լսեցի նրանց, քիչ էր մնում կորցնեի նման ողջամիտ կնոջը>>։

Նա հրամայեց կապել սայլը և կնոջ հետ միասին վերադարձավ տուն։

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...