ԱՆՍԱՆՁ ՁԻՆ

Մի ժամանակ ապրում էր մի թագավոր, որն ուներ գեղեցիկ, բայց վայրի ձի։ Ոչ ոք չէր կարողանում ձիուն սանձել: Թագավորը հայտարարեց, որ կպարգևատրի նրան, ով կսանձի իր ձիուն։ Շատ մարդիկ, պարգևատրման մասին լսելով, փորձեցին սանձել դրան: Մարդիկ կռիվ տվեցին ձիու հետ՝ իրենց ողջ ուժերը գործադրելով, բայց ոչ ոք այդքան ուժ չունեցավ, որ հաղթեր ձիուն։ Նույնիսկ նրանցից ամենաուժեղին ձին տապալեց գետնին: Հոգնած ու հիասթափված մարդիկ նահանջեցին։


Անցավ որոշ ժամանակ, և մի օր թագավորը տեսավ, որ ձին ենթարկվում է մեկ այլ մարդու հրամաններին։ Թագավորը զարմացավ և ուզեց իմանալ, թե ինչպես այդ մարդը հաջողության հասավ, որտեղ շատերը ձախողվեցին: Վերջինս պատասխանեց.


- Կռվելու փոխարեն ես թույլ տվեցի Ձեր ձիուն ազատ ցատկել այնքան, որքան ուզում է։ Ի վերջո, նա հոգնեց և սկսեց հնազանդվել։ Դրանից հետո դժվար չէր ձիու հետ ընկերանալն ու սանձելը։

Նույն բանը կատարվում է, երբ մենք փորձում ենք կառավարել մեր սեփական ուղեղը։ Երբ փորձում ենք պայքարել մեր մտքերի դեմ, մենք չենք կարողանում կառավարել դրանք։ Ուղեղը դառնում է կառավարելի, երբ թույլ ենք տալիս, որ մեր մտքերն ազատ թափառեն մեր ուղեղում և պարզապես դիտում ենք դրանց ընթացքը։ Արդյունքում դրանք չեն կարողանում կառավարել մեր ուղեղը։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...