Մի օր կայսրն այցելեց իմաստուն ուսուցիչ
Նան-Ինին, որն ապրում էր մարդկանցից շատ հեռու՝ բնության գրկում։ Կայսրը, Ի
նշան իր հարգանքի, վերջինիս նվիրեց թանկարժեք կտորից կարված և արժեքավոր
քարերով ասեղնագործած շքեղ մի զգեստ և ասաց․
-Մի հրաժարվիր: Սա իմ նվերն է։
- Ես կարող եմ ընդունել Ձեր նվերը, բայց չեմ կարող հագնել այն, քանի որ շրջապատում ոչ ոք չկա: Եղնիկը կծիծաղի, սիրամարգը կծաղրի ինձ ասելով․ «Տե՛սեք, այս ծերունին ծերունական տարիքում խելագարվել է»։ Այսպիսով, խնդրում եմ տարեք այն Ձեզ հետ: Ես ընդունում եմ Ձեր նվերը, սակայն վերադարձնելու պայմանով։ Այսպիսի զգեստը պետք է կրել այնտեղ, որտեղ մարդիկ շատ են, և իսկապես կգնահատվի, բայց այստեղ այն իմաստազրվում է, - պատասխանեց իմաստուն ուսուցիչը։
No comments:
Post a Comment