Մի ժամանակ ճշմարտությունը մերկ քայլում էր փողոցներով։ Իհարկե, որոշ մարդկանց դա դուր չեկավ և նրանք չթողեցին, որպեսզի ճշմարտությունն այդպես իրենց տներ ներթափանցի։ Մի օր, երբ Ճշմարտությունը տխուր թափառում էր փողոցներով, նա հանդիպեց Առակին, որը հագնված էր գեղեցիկ, ակնահաճո հագուստ։
- Ինչո՞ւ ես մերկ ու տխուր քայլում փողոցներով, - հարցրեց առակը ճշմարտությանը։
- Քույր իմ, ես գնալով ավելի եմ ստորացնում ինքս ինձ։ Ես ծեր եմ ու դժբախտ, արդյունքում մարդիկ ինձանից երես են թեքում,- հուսահատ ձայնով ասաց ճշմարտությունը։
- Չեն կարող մարդիկ քեզանից հեռանալ,- ասաց Առակը ճշմարտությանը,- միայն այն պատճառով որ դու ծեր ես: Ես էլ եմ քո տարիքին, բայց որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ գրավում մարդկանց ուշադրությունը։ Բանն այն է, որ մարդիկ չեն սիրում այն ինչ պարզ է և ակներև։ Նրանք նախընտրում են իրերը տեսնել թաքնված և կաղապարված։ Ես քեզ կտամ իմ զգեստներից մի քանիսը, և կտեսնես, թե մարդիկ որքան շատ են քեզ սիրում։
Ճշմարտությունը ընդունեց Առակի առաջարկը և հագավ նրա շորերից մեկը: Այդ օրվանից նրան ոչ ոք չէր անտեսում, այլ նրան ընդունում էին ուրախությամբ և գրկաբաց։ Այդ ժամանակից ի վեր Ճշմարտությունն ու Առակն այլևս չբաժանվեցին:
No comments:
Post a Comment