ԻՆՉՊԵՍ Է ՈՒՍՈՒՑԻՉ ԶԵՆԸ ԼՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՔԸ

Սպասքը ևս պետք է գիտակցաբար լվանալ։ Իմ կարծիքով, սպասք լվանալը տհաճ է թվում մինչև լվանալու գործընթացի սկիզբը։ Լվացարանի դիմաց կանգնելով, թեւերդ քշտելով և ձեռքերդ տաք ջրի մեջ մտցնելով՝ հասկանում ես, որ սպասք լվանալն իր հաճելի կողմն ունի։ Ես ժամանակ եմ հատկացնում յուրաքանչյուր սպասքի պարագաների լվացմանը, զգում եմ լիովին ջրի տաքությունը և գիտակցում եմ իմ ամեն շարժումը: Ես գիտակցում եմ, որ եթե արագացնեմ սպասք լվանալու գործընթացը, ես իմ հատկացրած ժամանակը չեմ ապրի և ավելին, տհաճություն կզգամ: ՉԷ որ կյանքի ամեն րոպեն կամ վայրկյանը հրաշք է։ Հրաշք է նաև սպասքի ու իմ գոյությունը և այն աշխատանքը, որ ես կանգնած անում եմ այդ պահին։

Եթե ​​ես չուրախանամ սպասքը լվանալիս և ցանկանամ արագ վերջացնել այդ գործընթացը, որպեսզի քաղցրավենիք ուտեմ, դա ևս ինձ չի երջանկացնի։ Պատառաքաղը ձեռքս առնելով՝ կսկսեմ մտածել, թե ինչ եմ անելու օրվա մյուս մասը, և չեմ զգա ճաշկերույթի ողջ բերկրանքն ու համը, էլ չեմ խոսում հաճույքի մասին։ Ապագային վերաբերող մտքերով տարված՝ չեմ կարողանա ապրել ու վայելել ինձ շնորհված ներկա պահը։

Ամեն գիտակից միտք, ամեն մի գիտակից գործողություն դառնում են աստվածային։ Այդ պահին է, որ հասկանում ես, որ աստվածայինի ու ֆիզիկական աշխարհի միջև չկա ոչ մի սահմաններ։ Այո, խոստովանում եմ, որ բավականին երկար եմ լվանում սպասքը, բայց ամեն պահ ես բերկրանք եմ ապրում։ Սպասք լվանալը և՛ գործընթաց է, և՛ արդյունք։ մենք լվանում ենք ոչ միայն մաքրություն ապահովելու նպատակով, այլ նաև հենց գործընթացի համար, որը ստիպում է ամեն վայրկյան զգալ առկա կյանքն ամբողջ ոգով։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...