ԿՅԱՆՔԻ ԳՈՒՅՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

-Ուսուցիչ, կյանքում միշտ առկա ե՞ն սև ու սպիտակ անցուղիները, - հարցրեց աշակերտն ուսուցչին։

- Մարդկանց մեծամասնության համար առկա են, սակայն նրանց համար, որոնք հանգել են ավելի բարձր գիտակից մտքի, դրանք չկան,- ժպիտով պատասխանեց ուսուցիչը։




- Իսկ ո"րն է այդ միտքը, - հարցրեց աշակերտն ուսուցչին:

-Ամեն ինչ ավելի քան պարզ է․ եթե տխուր ես, ուրեմն ապրում ես հիշողություններով, եթե անհանգիստ ես, ապա մտքերդ թափառում են հեռու ապագայում, իսկ եթե ապրում ես երջանիկ և թեթևացած, ապա ապրում ես ներկայի հետ ներդաշնակ մտքերով։ Իսկ որտե՞ղ են քո մտքերը, - աշակերտի աչքերի մեջ ակնդետ նայելով՝ հարցրեց ուսուցիչը։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...