- Պրոֆեսոր, ասցեք ինձ։ Ի՞նչ անեմ։ Երբ գնում եմ հաճախորդի մոտ և խոսում եմ իմ ապրանքի մասին, վերջինս ընդհանրապես կարծում է, որ այն իրեն պետք չէ, - հարցնում է ուսանողը դասախոսից։
-Իսկ դա նրան իսկապես պե՞տք է, - հարցնում է դասախոսը։
-Այո, ես համոզված եմ դրանում: Շատ լավ ապրանք է, այն բոլորին է պետք:
- Ապացուցիր ինձ, որ ես դրա կարիքն ունեմ։
Եվ ուսանողը սկսեց խոսել իր ապրանքի մասին: Նա շատ երկար խոսեց։
- Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ ինձ պետք է այդ ապրանքը, - անտարբեր պատասխանեց դասխոսը։
Աշակերտը գնաց տուն և պատրաստվեց յոթ օր՝ իր ապրանքը ներկայացնելու համար։ Ի վերջո, նա եկավ դասախոսի մոտ և թույլտվություն խնդրեց, որպեսզի նորից ներկայացնի իր ապրանքը, սակայն այս անգամ ներկայացրեց շատ համառոտ։
- Այո, ինձ պետք է այդ ապրանքը, և ես այն կգնեմ քեզանից: Ահա, վերցրու փողը։ Բայց ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորեցիր այդ մեկ շաբաթվա ընթացքում, - հարցրեց դասախոսը՝ ապրանքը գնելիս։
- Ես հասկացա, որ պետք է պատրաստվեմ, - պատախանեց ուսանողը։
- Դա առաջին դասն էր, որ քաղեցիր, իսկ երկրո՞րդը, - հարցրեց դասախոսը։
- Երկրորդը դասն այն է, որ պետք է համառոտ խոսեմ, - պատասխանեց ուսանողը։
- Իհարկե ճիշտ ես, որքան շատ պատրաստվես, այնքան համառոտ կկարողանաս ներկայացնել, - ամփոփեց երկխոսությունը դասախոսը։
No comments:
Post a Comment