ԴՈՒՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՔ

Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու չորացող ծառեր, թփեր ու ծաղիկներ։ Թագավորը սկսեց հարցնել, թե ինչ է կատարվում այգում։


- Ես չորանում եմ, քանի որ չեմ կարողանում բարձրահասակ լինել սոճու պես, - ասաց կաղնու ծառը թագավորին։

- Ես չորանում եմ, քանի որ չեմ կարողանում որթատնկի պես խաղող տալ, - խոսեց սոճին։

- Ես չորանում եմ, քանի որ չեմ կարողանում վարդի պես ծաղկել, - արտահայտվեց որթատունկը։

Շուտով թագավորը գտավ մի բույսի, որը գեղեցիկ ձևով ծաղկում էր։

- Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Երբ տնկեցիք ինձ, ուզում էիք ուրախանալ իմ տեսքով: Եթե կաղնու ծառ, խաղող կամ վարդ ուզենայիք տեսնել իմ փոխարեն, կտնկեիք նրանց։ Ուստի կարծում եմ, որ չեմ կարող լինել այն, ինչ չկամ։ Պարզապես փորձում եմ զարգացնել իմ լավագույն որակական հատկանիշները։

Բարոյախրատականը՝

Դուք ծնվում եք, որովհետև ձեր ծնվելու կարիքն առաջանում է, հակառակ դեպքում մեկ ուրիշը կծնվեր ձեր փոխարեն։ Ամեն մարդ առանձնահատուկ է և էական նշանակություն ունի ու ծնված է իր հատուկ առաքելությամբ։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...