Թիթեռը նստեց բազմամյա հապալասի վրա և սկսեց հիանալ իր շրջապատում գտնվող ամեն ինչով։
- Արևն այնքան բարի է և գեղեցիկ: Ցողի հետ ոչ մի գոհար չի կարող համեմատվել: Ի՜նչ կանաչ է մարգագետինը։ Ի՜նչ կապույտ է երկինքը։ Իսկ օդն ինչ մաքուր է և թարմ, նույնիսկ բառեր չեմ գտնում շրջակա միջավայրը բնութագրելու համար։ Միայն շնորհակալ եմ նրա համար, որ այս ամենը տեսնում եմ, - բարձրաձայնեց հիացմունքով և երախտիքի զգացումով լի թիթեռը։
- Ես այսքան տարի ապրում եմ այստեղ և ոչինչ չեմ նկատում, - մտածեց հապալասը և նայելով թիթեռին, ասաց, - ոչինչ այս ամենը վաղվանից քեզ համար սովորական կդառնա։
- Ես վաղը չեմ լինի, - տխուր պատասխանեց թիթեռը՝ ընդմիշտ փակելով իր աչքերը: Եվ հապալասը եկավ այն մտքին, որ գրեթե հարյուր տարի անտեսել է այն, ինչ ամենակարևորն է․ նա չի գնահատել այն ամենը, ինչ թիթեռը կարողացավ գնահատել իրեն տրված մեկ օրում։
Բարոյախրատականը՝
Գնահատեք, շնորհակալ եղեք և գոհացեք այն ամենով, ինչ այս պահին ունեք, հետո կարող է ուշ լինել։
No comments:
Post a Comment