Հուլիոս կեսարն ուներ միայն մի ընկեր, որին վստահում էր։ Անձնական բժիշկն էր: Երբ հիվանդ էր լինում միայն այդ բժշկի կողմից տրվող դեղորայքն էր ընդունում։
Մի անգամ, երբ Կեսարն իրեն այնքան էլ լավ չէր զգում, նա անանուն նամակ ստացավ․ <<Ձեր ամենամտերիմ մարդն ուզում է Ձեզ թունավորել>> գրվածքով։
Որոշ ժամանակ անց բժիշկը եկավ ու Կեսարին դեղ տվեց, իսկ վերջինս նրան մեկնեց անանուն նամակը։
- Իմ արքա, ինչպե՞ս կարող եք խմել իմ տված դեղը, երբ կարդացել եք այս նամակը, - հարցրեց բժիշկը ապշահար, մինչ Կեսարը խմեց դեղը։
- Ավելի լավ է մեռնեմ, քան կասկածեմ ընկերոջս, - պատասխանեց Հուլիոս Կեսարը։
No comments:
Post a Comment