ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հինգ Շինը հարուստ մարդ չէր, թեպետ ուներ դպրոց, որտեղ սովորում էին Չինաստանի տարբեր անկյուններից եկած բազմաթիվ երիտասարդներ: Մի օր աշակերտներից մեկը նրան հարցնում է.


- Ուսուցիչ, Ձեր անունը հնչում է ամբողջ երկրով մեկ, դուք կարող էիք հարուստ մարդ դառնալ և չմտածել վաղվա օրվա մասին։ Ինչու՞ չեք ձգտում հարստության:

- Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է ապրելու համար, - պատասխանեց Հինգ Շինը:

- Բայց դուք կարող էիք ավելին ունենալ,- առարկեց աշակերտը։


- Այն մարդը, որը կուտակում վիթխարի քանակով ունեցվածք, նման է մի ճամփորդի, որը հավաքում է ճանապարհին պատահած անպիտան արժեքավոր իրեր, իսկ հետո մեջքը կորացնում ու քարշ է տալիս այդ բեռը։ Երբ հասնում է իր վերջնակետին, հանդիպում է մի բարձր պատնեշի, որը հնարավոր չի լինում շրջանցել և վերջինս ստիպված է լինում թողել այդքան ժամանակ իր կողմից կուտակված թանկարժեք բեռը և հաղթահարել այն ձեռնունայն, - մի պահ Հինգ Շինը խորը դադար տվեց, ապա շարունակեց, - մենք դատարկաձեռն ենք գալիս այս աշխարհ և դատարկաձեռն էլ գնում ենք այս աշխարհից՝ թողնելով այն ամենն ինչ ձեռք ենք բերել։ Այսպիսով, իմաստ կա՞ միայն մարդկային ագահությունից ելնելով կուտակել այն ամենը, ինչ պետք չէ, գիտակցելով, որ այդ ամենը թողնելու ենք այստեղ։ Արդյոք ավելի ճիշտ չէ՞ մեր ուղին անցնել թեթև՝ առանց բեռնակրության։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...