ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի անգամ մի մարդ, քաղաքի եռուզեռից հոգնած, որոշեց հոգեպես խաղաղվել: Այդ նպատակով նա որոշեց գտնել մի հանգիստ և խաղաղ տեղ, որտեղ կարող էր մեդիտացիայով զբաղվել և ոչինչ չէր կարող շեղել իր մտքերը, և գնաց անտառ։


Անտառում միայն մի պահ ամեն ինչ լուռ թվաց։ Մի քանի րոպե անց նա սկսեց լսել մորեխների ձայնը, թռչունների ծլվլոցը, ծառերի խշխշոցը և նմանատիպ այլ ձայներ։ Իրավիճակը մարդուն չգոհացրեց և նա որոշեց գտնել ավելի հանգիստ տեղ։




Մի քանի օր անց նա գտավ մի քարանձավ, սակայն սա էլ իրեն չգոհացրեց, քանի որ այնտեղ լսելի դարձան ջրի կաթոցները, որոնք կաթում էին քարանձավում։ Որքան լուռ էր քարանձավը, այնքան լսելի էին դառնում այդ կաթոցները, և մարդն ավելի նյարդայնացավ։

Հետո որոշեց գնալ իր տուն, որտեղ կառուցել էր սենյակ՝ հատուկ ձայնամեկուսացմամբ։ Վերջապես նա նստեց տան մեջտեղում, սակայն իր համար լսելի դարձավ նույնիսկ ձեռքի ժամացույցի սլաքների թկթկոցը։ Զայրացած նա հանեց ձեռքի ժամացույցը և,շպրտելով դեպի պատը, ջարդեց այն։

Ահա եկավ մի պահ, որ ուշադրությունը շեղող ոչինչ չմնաց։ Խորը շունչ քաշեց, սակայն այս անգամ սկսեց լսել կրծքավանդակում ուժեղ բաբախող իր սրտի զարկերը։

Բարոյախրատականը՝

Հոգու խաղաղությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Բոլոր խնդիրները և լուծումները գտնվում են մարդու ներսում: Երբ հասկանում եք դա, սկսում եք ինքնաբերաբար հոգևոր խաղաղություն ձեռք բերել:

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...