ԽԱՂԸ ԿՅԱՆՔՈՒՄ


Կիսաստված Բրահման ամբողջովին միայնակ էր: Բրահմայից բացի ոչինչ չկար, և նա շատ էր ձանձրանում։ Բրահման ուզում էր խաղալ, բայց միայնակ ոչինչ չէր կարողանում ձեռնարկել։ Հետո նա զվարճանքի համար ստեղծեց շլացուցիչ աստվածուհի Մայային։ Երբ Մայան ստեղծվեց, Բրահման բացատրեց նրան իր գոյության իմաստը։

-Արի ամենազվարճալի խաղը խաղանք, միայն դու պետք է անես այն, ինչ ասում եմ, - ասաց Մայան Բրահմային։

Բրահման համաձայնվեց և, հետևելով Մայայի ցուցումներին, ստեղծեց տիեզերքը՝ արևն ու աստղերը, լուսինը և մոլորակները: Հետո նա ստեղծեց Երկրի վրա կյանքը՝ կենդանիներին, օվկիանոսները, մթնոլորտը և մնացածը․․․

- Որքան գեղեցիկ է քո ստեղծած ժամանակավոր, արագ փոփոխվող, պատրանքներով լի աշխարհը: Բայց այդ աշխարհում չկա այնպիսի մի արարած, որ կկարողանա գնահատել քո ստեղծագործության գեղեցկությունը..., - ասաց Մայան Բրահմային։

Այդ ժամանակ Բրահման ստեղծեց մարդկանց։ Երբ մարդկանց ստեղծել էր, Բրահման հարցրեց Մայային, թե երբ է սկսվելու խաղը։

- Հենց այս պահից, ես կփորձեմ ստիպել քեզ մոռանալ, թե ով ես դու, և դու կփորձել գտնել քեզ, - պատասխանեց Մայան և Բրահմային բաժանեց հազարավոր մասնիկների և այդ մասնիկները տեղադրեց յուրաքանչյուր մարդ արարածի մեջ։

Հետո Մայան ստեղծեց Նինջը։ Արդյունքում Բրահման, յուրաքանչյուր մարդու ներսում գտնվելով, մինչ օրս փորձում է հիշել, թե ով է նա իրականում։ Աստված- ամենակարողը տեսնելով, թե ինչպես է Մայան ծաղրում իր որդուն, փորձում է մինչ օրս ամեն կերպ, հատկապես ներքին ձայնի միջոցով խոսել և արթնացնել մարդկանց, որպեսզի վերջիններս կրկին գտնեն և կապ հաստատեն իրենց մեջ ապրող Բրահմայի հետ, հիշեն իրենց մեջ առկա Աստվածային էության՝ հոգու մասին։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...