Դարբինը նորոգեց երկու մանգաղ։ Նորոգելուց հետո վերջիններս նույն տեսքն ունեին։ Նրանցից մեկը տան անկյունում մնաց, իսկ մյուսին տերը տարավ դաշտ՝ աշխատելու նպատակով։ Դաշտում աշխատող մանգաղն օրվա վերջում ստացավ գեղեցիկ և շողացող տեսք։
Երբ գոմում երկու մանգաղները կրկին իրար հանդիպեցին, զարմացած նայեցին միմյանց։ Տանը թողնված մանգաղը ժանգոտվել էր։Նա նախանձով նայեց իր գեղեցիկ ընկերոջը և հարցրեց.
- Ասա ինձ, ինչպե՞ս այդպես վերափոխվեցիր և գեղեցկացար։ Չէ՞ որ ինձ համար պայմաններն ավելի լավն էին, որոնց շնորհիվ ես ամբողջ օրը չաշխատեցի։
-Ծուլությունից կորցնում ես արտաքին տեսքդ, այն ինչ աշխատելիս կարող ես ավելի գեղեցկանալ ու թարմանալ։
No comments:
Post a Comment