ՓԻՂԸ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Հնդիկ ռաջան փադիշահին ուղարկեց, որպես ընծա, մի փիղ։ Քանի որ փղին ոչ ոք չէր տեսել, ռաջան որոշեց կատակել։ Նա փղին տարավ մութ սենյակ և առաջարկեց փադիշահին իր իմաստուն խորհրդականներին հերթով ուղարկել՝ փղին շոշափելու և իրենց կարծիքը հայտնելու համար։


- Մեծն փադիշահ, փիղ չէ, այլ մի մեծ ծառ է, - մեկնաբանեց իր շոշափածն առաջին խորհրդականը։

- Ո՛չ, մեծն փադիշահ, քեզ սխալ տեղեկատվություն են տվել։ Փիղն ավելի շուտ մի մեծ գալարվող օձ է, - ասաց երկրորդ խորհրդականը։

- Փադիշահ, ինչպես կարող են այդ խաբեբաները Ձեր մոտ ծառայության մեջ լինել։ Փիղ չէ, բարակ պարան է, - պնդեց երրորդ խորհրդականը։



- փիղ չէ, հարթ ու լայն արմավենու տերև է, - խոսեց չորրորդը։

- Այն նման է, մեծ ու երկար կորավուն ոսկորի,- մեկնաբանեց հինգերորդը։

Փադիշահը շփոթության մեջ ընկավ։

Երբ ռաջան փղին դուրս բերեց մթությունից, միայն ադ ժամանակ բոլորը հասկացան, որ ամեն մեկն իր զգացածն է մեկնաբանել․ մեկը զգացել է փղի ոտքը, մյուսը՝ կնճիթը, մեկ ուրիշը՝ պոչը և այդպես շարունակ: Յուրաքանչյուրը ստացել էր փղին վերաբերող տեղեկատվություն, սակայն՝ մասնակիորեն, բայց ոչ ամբողջությամբ։

Բարոյախրատականը՝

Արտահայտվեք միայն այն դեպքում, երբ Ձեզ հայտնի է տեղեկատվությունն ամբողջությամբ, հակառակ դեպքում մեծանում է սխալվելու հավանականությունը։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...