ՓՈՍԸ

Մի անգամ մի հովիվ վիրավորեց մի մարդու։ Վերջինս ոխ պահեց նրա դեմ ու որոշեց վրեժ լուծել։ Նա հիշեց մի արոտավայրի մասին, որտեղ գրեթե ոչ ոք ոտք չէր դնում և որոշեց գործածել այդ վայրը խորը փոս փորելու և հովիվին դրա մեջ գցելու նպատակով։ Կեսգիշերին նա սկսեց փորել փոսը։ Երբ փորում էր, պատկերացնում էր, թե ինչպես է հովիվը փոսն ընկնում, ոսկորները ջարդում և սովամահ լինում, ինչպես նաև մտածում էր, որ եթե հովիվին փոսը չգցի, գոնե վերջինիս անասունները կարող են փոսում հայտնվեն։


Վրեժխնդրությամբ լցված և չարամիտ մտապատկերներ ստեղծելով՝ նա շարունակեց փորել փոսը։ Երբ լուսաբացը բացվեց, արթնացավ քնից և իրեն գտավ փոսի մեջ։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...