ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․)


Մի օր կժպտամ, մի օր կտխրեմ, 

Բայց և արդյունքում կմնամ այնպես, ինչպիսին ես կամ, 

Թող ինձ պարսավեն, կամ խարազանեն, 

Հոգ չի այս կյանքում կմնամ այնպես ինչպիսին ես կամ,

Քանի որ որպես հարազատ ընկեր ճանաչում եմ ես հստակությանը, 

Հստակությունն է որ ստիպում է մեզ պարզ ճակատ լինել, 

Եվ կյանքին նայել հստակ աչքերով, 

Եվ մնալ այնպիսին, ինլպիսին մենք կանք։ 

***

 21 րդ դար, անճարակ մի դար, 

Բոլորի համար բարքեր անհամար, 

Մարդիկ շատ ազդված, ինչ որ տեղ տկար, 

Ամենուր կասեն 21 դար, 


Օգտագործում են անտեղի բառեր, 

Իրենց իսկ խոսքերն համարում ճառեր, 

Ասում են թե էս դարում մարդ ինչ որ տեղ

 պետք է որ ապրի և մարդավայել։ 


****

21 րդ դար, դու տհաս մի դար, 

Դար առանց սիրո, անսիրտ ու տկար, 

Դար խաբեության ու մեծ թալինի, 

Մարդուն կեղեքող մի մեծ դարանի:  


21 րդ դարն անկիթ է ու բիրտ, 

21 րդ դարում, ու՞ր է քո գիրդ, 

Այն թալանել են մանկլավիկները, 

Գրպաններն տանելով թալանի բեռը։ 


21 դար ամենուր կեղծիք ու բանբասանքներ, 

ամեն անկյունում իրենցից շատ գոհ մանր, ու միջին ու մեծ տականքներ, 

Ես զարմանում են միթե այս դարն կարող է լինել այնքան ատելի, 

Որ ցանկությունդ լինի, որ դառնաս քո իսկ ապագա գերեզանիդ դու գերի, 


Ես ատում Էն որակը որ տեսնում եմ ամենուր, 

Ես ատում մոլորակը, որ տխուր է ու անդուր, 

Ես ատում էս մեր դարը տեխնոյի մեջ թաթախված, 

Ես ատում եմ ճիշտը ստով մեկնաբանող երախները ժանգոտած։ 


Ես ատում եմ չարչի կանանց ու տղերքին ողորմելի, 

Ես ատում եմ որ մեր հայը իր մեծության դարձել է ագիտակցության դաժան մի գերի,  

Ես ատում են էն տականքին, որից Հայը տուժվում է, 

Ես ատում եմ որ մեր Ցեղը վնասվում է էս բեռից։

***

Մարդ ծնվում է  ու գնում է էս աշխարհից լուռ ու մենակ, 
Թեև կյանքում բնությունն է մեզ պարտադրում որ չմնանք մենք միայնակ, 
Ավաղ կյանքում դու ընտրել ես քո մենության ճանապարհը, 
Երիտասարդ ժամանակ չկարացար շարժել քո եսասեր սրտի քարը։ 

Դու մնացիր համառ մի ավանակ, ու կոտրեցիր սրտեր դու մեծ քանակ, 
Եվ հիմա դու զառամյալ ու ալեհեր, կյանքում չունես ոչ ընտանիք, ոչ էլ ընկեր, 
Դու անճարակ ման ես գալիս, ու ինքդ քեզ հարց ես տալիս կամ էլ լալիս,
Նեղվում ես դու ինքդ քեզնից, քեզ պարուրող մենությունից,  
Չես հասկանում ով կամ ինչն է քեզ նեղացրել։

Էսօր դու կաս, վաղը չկաս, 
Աստված գիտի թե ուր  կերթաս, 
Միգուցե դու ճամփվես դժոխք, եթե աստված լինի քո նկատմամբ շատ անողոք։ 
Բայց եթե քո նկատմամբ ցույց տրվի վեր երկնային վեհանձնություն, 
Միգուցե դու ճամփվես դրախտ ու քո հոգուն տրվի անվերջ անմահություն։ 
 

(ՍԶԱՐ) ԶԱՐՈՒՀԻ ՍԽՏՐՈՅԱՆ


No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...