ԴՐՈՆԱՆ ՈՒ ԱՐՋՈՒՆԱՆ

Դրոնա անունով նետաձգության վարպետը սովորեցնում էր իր աշակերտներին նետահարել: Նա թիրախը կախեց ծառից և աշակերտներից յուրաքանչյուրին հարցրեց, թե ինչ են նրանք տեսնում:


- Ես տեսնում եմ ծառ և թիրախ, - պատասխանեց առաջին աշակերտը։

- Ես տեսնում եմ ծառ, ծագող արև, երկնքի թռչուններ..., - ասաց երկրորդ աշակերտը։

Մյուս աշակերտները ևս նմանատիպ պատասխաններ տվեցին։ Հետո Դրոնան մոտեցավ իր լավագույն աշակերտ Արջունային։


- Իսկ դու ի՞նչ ես տեսնում, - հարցրեց նա վերջինիս։

- Ես ոչինչ չեմ տեսնում, բացի թիրախից, - պատասխանեց Արջունան։

- Միայն այսպիսի մարդը կարող է դառնալ հաջողակ նետաձիգ, - ասաց նետաձգության վարպետը՝ դիմելով մնացած աշակերտներին։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...