ՄՈՐ ՄԱՍԻՆ

Մի անգամ հղի կնոջ որովայնում մեծանում էին երկու սաղմ։ Սաղմերից մեկը լավատես էր, մյուսը՝ վատատեսը։


- Լսիր, իսկ դու հավատու՞մ ես, որ ծննդաբերությունից հետո կյանք կա, - մի օր հարցրեց վատատեսը լավատեսին։

- Իհարկե, ես հավատում եմ , որ ծննդաբերությունից հետո կյանք կա: Կյանքը ծննդաբերությունից հետո շարունակվում է։ Մենք այստեղ ենք միայն այն պատճառով, որպեսզի մեծանանք, բավականաչափ ուժեղանանք և պատրաստ լինենք ծննդաբերությունից հետո մեզ սպասվող կյանքին,- պատասխանեց լավատեսը։

- Այդ ամենը հիմարություն է, ծննդաբերությունից հետո մեզ ոչ մի կյանք էլ չի սպասվում, իրականում ծննդաբերությունից հետո կյանք չկա։ Դու պատկերացնո՞ւմ ես, թե մեզ ինչ կյանք է սպասում, - հարցրեց վատատեսը։

- Հաստատ չգիտեմ, բայց ավելի լուսավոր է լինելու, քան այստեղ: Միգուցե բերանով ուտենք ու վազենք ու..., - պատասխանեց լավատեսը։


- Կատարյալ անհեթեթություն է: Ընդհանրապես անհնար է կլինի վազելը, իսկ բերանով ուտելը հիմար ենթադրություն է։ Մենք ունենք պորտալար, որը կերակրում է մեզ։ Ինչպես կարել է պատկերացնել կյանքն առանց պորտալարի։ Բայց նկատե՞լ ես, որ մեզ մոտ պորտալարը գնալով կարճանում է, - ընդհատեց վատատեսը։

- Ոչ, հնարավոր է: Պարզապես մեզ շրջապատող աշխարհն ամբողջությամբ կտարբերվի, չի լինի նույնը, ինչին մենք սովոր ենք, - պատասխանեց լավատեսը։


- Բայց ոչ ոք ծննդաբերությունից հետո չի վերադարձել: Բոլորը գիտեն, որ կյանքն ավարտվում է ծննդաբերությամբ: Ընդհանրապես կյանքն անցնում է մթության և տառապանքի մեջ, - խոսեց վատատեսը։

- Ես հստակ չգիտեմ, թե ինչպիսին կլինի կյանքը ծննդաբերությունից հետո: Բայց մենք վերջապես կտեսնենք մեր մայրիկին, և նա հոգ կտանի մեր մասին, - ասաց լավատեսը։

- Տեսնե՞լ մայրիկի՞ն։ Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը։ Իսկ այդ դեպքում որտե՞ղ է նա, - քմծիծաղ տալով հարցրեց վատատեսը։

- Մենք ապրում ենք մայրիկի մեջ։ Առանց նրա մենք չէինք գոյատևի, - պատասխանեց լավատեսը։

- Հիմարություն ես խոսում։ Ես նրանից ոչ մի կտոր չեմ տեսել։ Ինձ համար պարզ է, որ նա գոյություն չունի, - արձագանքեց վատատեսը։

- Հանգիստ վիճակում մենք կարող ենք լսել, թե ինչպես է նա երգում կամ զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը: Եվ ես համոզված եմ, որ մեր իրական կյանքը ծննդաբերությունից հետո շարունակվելու է, - պատասխանեց վստահությամբ լավատեսը։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...