Մի օր այնպես ստացվեց, որ այցելուների մեծ մասը
մի իմաստուն ուսուցչի տվեց նույն հարցը, թե արդյոք կա կյանք մահից հետո։
Շարունակաբար նույն հարցը լսելով՝ ուսուցիչը սկսեց ծիծաղել, սակայն
պատասխան չտվեց։
- Ինչո՞ւ եք խուսափում հնչեցնել այդ հարցի պատասխանը, - հարցրեց ուսուցչին նրա աշակերտներից մեկը։
- Չե՞ք նկատում, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են միայն նրանք,
որոնք չգիտեն, թե ինչ անեն նրանց շնորհված կյանքի հետ, - ժպտալով
պատասխանեց ուսուցիչը:
-Ուսուցիչ, միգուցե իսկապես ասեք, թե արդյոք մահից հետո կյանք կա, թե ոչ, - հարցրեց համառորեն աշակերտներից մեկ ուրիշը։
- Իսկ կա՞ կյանք մահից առաջ, - մի քանի րոպե լռելուց հետո ժպտալով եզրափակեց ուսուցիչը:
No comments:
Post a Comment