ԱՂՔԱՏՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի երեկո աղքատը վերադառնում էր տուն։ Ճանապարհին սկսեց հայհոյել ճակատարին և դժգոհել։


- Երջանկություն… Ո՞ւր է, Երջանկությունը: Անիծվի երջանկությունը, - բացականչեց աղքատը։

Ճակատագիրն ուզեց, որ Երջանկությունը արձագանքի ու լսի աղքատի բողոքն ու ողբը։ Եվ երբ աղքատն արտասանեց այդ խոսքերը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքից և ասաց.

- Ինձ հետ արի։ Մի վախեցեք։ Ես քո երջանկությունն եմ:

Այդ ասելով երջանկությունը նրան օդ բարձրացրեց և տարավ հեռու մի տեղ, ապա իջեցրեց նրան մի քարանձավի մուտքի մոտ և ասաց.


-Այստեղ՝ քարանձավում թաքնված են աշխարհի բոլոր գանձերը։ Իջիր ու վերցրու այնքան, որքան ուզում ես։ Սակայն վերցրու այնքան, որքան կարող ես տուն տանել։ Ճանապարհը դժվար է լինելու ու քարքարոտ և դու մենակով պետք է այդ բեռը տեղ հասցնես: Եթե բեռը գցես գետնին, այն կկորի։ Խոհեմ եղիր ու ագահություն չցուցաբերես, - ասաց երջանկությունն ու անհետացավ:

Աղքատը մտավ քարանձավ և տեսավ բազմաթիվ գանձեր ու թանկարժեք քարեր։ Նա սկսեց դրանք լցնել իր պարկը։ Մեկ ժամ անց նա, ծանր բեռն ուսերին բարձած, դուրս եկավ քարանձավից։ Մի քանի քայլ անելուց հետո աղքատը զգաց սարսափելի հոգնածություն, քրտինքը սկսեց հոսել ամբողջ մարմնով մեկ։ Նրա ուժերը կարծես սպառվեցին։

<<Իսկ եթե ես պայուսակը դնեմ գետնին և մի փոքր հանգստանամ: Կկարողանամ տուն հասցնել>>, - մտածեց աղքատը և այդպես էլ արեց։

Սակայն երբ մոտեցավ տուն, պարկն անհետացավ։ Նա նայեց շուրջը, սկսեց բղավել ու լաց լինել՝ անիծելով իր դժբախտ ճակատագիրը։ Այդ պահին կրկին հայտնվեց Երջանկությունը և զայրացած նայելով վերջինիս ասաց.

- Դու մեղավոր ես քո երջանկության առաջ։ Դու ագահի պես քեզ պահեցիր և կրեցիր ավելի շատ հարստության բեռ, քան կարող էիր տանել և արդյունքում կորցրեցիր ամեն ինչ։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...