ԱՌԱԿ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայտնի նկարիչներից մեկը նկարեց մի կտավ և հրավիրեց բազմաթիվ լրագրողների, լուսանկարիչների և հայտնի մարդկանց՝ հանրությանն այն ներկայացնելու նպատակով։ Երբ ժամանակը եկավ, նկարիչը մի կողմ քաշեց նկարը ծածկող քաթանի կտորը, որին հաջորդեց ծափերի տեղատարափը։


Նկարում պատկերված էր Հիսուսի կերպարը, որը թեթևակի բախում էր տան դուռը։ Հիսուսը շատ իրական էր թվում։ Ականջը դռանը հենելով՝ նա կարծես ուզում էր լսել, թե արդյոք տան ներսում ինչ-որ մեկը ցանկանում է պատասխանել իրեն։

Բոլորը հիացած էին արվեստի գեղեցիկ աշխատանքով։ Մի հետաքրքրասեր այցելու նկարում սխալ գտավ․ նկարի մեջ դուռը կողպեք ու բռնակ չուներ։ Այցելուն դիմեց նկարչին․ 

- Բայց այս դուռը կարծես ներսից փակ է, բռնակ չունի, արդյո՞ք հնարավոր է այնտեղ մտնել։




- Ճիշտ եք, - պատասխանեց կտավի հեղինակը, - նկարում պատկերված է մարդու սրտի դուռը։ Այն կարող է բացվել միայն ներսից:

Բարոյախրատականը՝

Մենք բոլորս ակնկալում ենք, որ մեր կյանքը լի կլինի սիրով, ուրախությամբ, բարեգթությամբ, երջանկությամբ ու հաջողությամբ: Բայց որպեսզի դրանք հայտնվեն մեր կյանքում, մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք: Գոնե սկզբի համար բացենք մեր սրտի դուռը...

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...