Սեփական բույն չունեցող սոխակը որոշեց տեղավորվել ինչ-որ անտառում։ Այնուամենայնիվ, այդ անտառում ապրող թռչուններն ունեին իրերի մասին իրենց պատկերացումը և շուտով նրանք դուրս շպրտեցին սոխակին:
Երբ սոխակն անմխիթար վիճակում նստած էր փոշոտ ճամփեզրին, մեկ այլ սոխակ մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչու է այդքան տխուր։
- Ես փորձեցի բույնս շինել այլ թռչունների մեջ,- տխուր պատմեց առաջին սոխակը,- բայց նրանք հարձակվեցին ինձ վրա, սկսեցին ինձ կտցահարել և վտարել անտառից:
- Միգուցե դու պարծեցել ես, - պատասխանեց երկրորդ սոխակը, - Մի անգամ ես հայտնվել եմ այդ վիճակում։ Ես էլ էի տեղ փնտրում անտառում։ Անտառի թռչունները նույնպես հավաքվեցին և ինձ հարցրին, թե ինչ եմ անում և ինչու եմ երգում։
- Ինձ ևս նույն բաներն են հարցրել, - ասաց առաջին սոխակը:
- Իսկ ինչ ասացիր նրանց, - հարցրեց երկրորդ սոխակը։
- Ասացի, որ երգում եմ պարզապես այն պատճառով, որ չեմ կարող չերգել, - պատասխանեց առաջին սոխակը։
- Իսկ հետո ի՞նչ եղավ, - հարցրեց երկրորդ սոխակը։
- Ինչպես արդեն ասեցի, նրանք ցատկեցին ինձ վրա, - պատասխանեց երկրորդ սոխակը։
- Դու սխալ ես արտահայտվել։ Նրանք կարծել են, որ դու անվերահսկելի ես և կարող ես ստիպել նրանց նույն կերպ երգել: Նման դեպքում պատասխանիր, որ ուզում ես իրենց ուրախացնես քո երգեցողությամբ։ Նրանք ունակ են միայն այդ միտքը հասկանալ և այդ նպատակն ընդունել։
No comments:
Post a Comment