Լեռներում ապրում էր ուսուցիչն իր աշակերտի հետ։ Նրանք ճգնավորներ էին։
- Այսօր մենք կգնանք մարդկանց մոտ և կպատասխանենք նրանց հարցերին, - ասաց մի օր ուսուցիչն աշակերտին։
Նրանք իջան լեռներից, նստեցին ճամփեզրին և սկսեցին սպասել: Շուտով մարդիկ
եկան և սկսեցին հարցեր տալ ուսուցչին կյանքի իմաստի, տիեզերքի ու աշխարհի
կառուցման և այլլնի մասին, սակայն վերջինս ոչինչ չասաց։ Երբ մթնեց, մարդիկ
ցրվեց, և ճանապարհին հայտնվեց մի ճամփորդ։ Նա մոտեցավ ուսուցչին ու
աշակերտին և հարցրեց.
-Բարի մարդիկ, ասեք, ինչպե՞ս հասնեմ գյուղ...
Եվ հանկարծ ուսուցիչը խոսեց և բացատրեց, թե ինչպես պետք է ճամփորդը հասնի
գյուղ։ Հետո ուսուցիչը որոշեց ուղեկցել ճամփորդին և օգնեց նրան տանել
պայուսակները։
Երբ նրանք օգնեցին ճամփորդին, վերադարձան լեռներ։
Աշակերտը ողջ ճանապարհին քայլում էր և լռում, բայց հետո, չդիմանալով,
հարցրեց ուսուցչին․
- Ուսուցիչ, ինչո՞ւ դուք լռեցիք, երբ այսօր
մարդիկ եկան Ձեզ մոտ և հարցեր տվեցին, սակայն հենց որ ճամփորդը մոտեցավ,
հանկարծ սկսեցիք խոսել և ավելին, նույնիսկ որոշեցիք նրան ուղեկցել դեպի
գյուղ․․․
- Որովհետև ամբողջ օրվա ընթացքում նա միակ մարդն էր, ով գիտեր, թե ինչ է ուզում․․․, - պատասխանեց ուսուցիչը։
No comments:
Post a Comment