ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Իմաստուն Տակուանն ուներ բազմաթիվ հետևորդներ։ Նրանցից մեկը մի տարօրինակ ծերունի էր, որի անունը ոչ ոք չի հիշում։ Մի օր ծերունին իր ծառային ուղարկեց Տակուանի մոտ, որպեսզի նա վերջինիս հրավիրի իր տուն ճաշկերույթի։

- Որքան էլ համեստ լինի իմ սեղանը, ես ուզում եմ Տակուանին գարիով եփած բրինձ հյուրասիրեմ, - ասաց ծերունին ծառային:

Տակուանը սիրով ընդունեց այդ հրավերը և գնաց ծերունու մոտ։ Այնտեղ նրան առաջարկեցին եփած բրնձով և գարիով կերակուրով լի մեծ ափսե, որի մեջ ոչ մի համեմունք չկար։ Սեղանին նույնիսկ կերակուրի հետ մատուցվող աղի և թթու ուտեստներ չկային։




<<Լավ կլիներ, որ բրինձը մի փոքր աղի լիներ>>, - մտածեց Տակուան, որը սովորաբար համեստությունն էր գնահատում։ Ծերունին հանգիստ նստած էր Տակուանի դիմաց և սպասում էր ճաշի ավարտին։ Երբ մաստունը կշտացավ, վեր կացավ և շարժվեց դեպի դուռը, ծերունին կանգնացրեց վերջինիս և հարցրեց․


- Տակուան, ես քեզ գարի ու բրինձ հյուրասիրեցի, իսկ դու գնում ես առանց շնորհակալություն հայտնելու: Արդյո՞ք այդ քայլդ, որպես վանական, ճիշտ ես համարում։

- Դուք ինձ հրավիրեցիք ճաշակերույթի, այլ ոչ թե՝ շնորհակալություն հայտնելու, - առանց վարանելու պատասխանեց Տակուանը և արագ դուրս եկավ տնից։

Այդ պատասխանը խոցեց ծերունուն, և նա որոշեց, որ Տակուանին ևս պետք է տեղը դնի։ Մի օր ծերունին կրկին մտածում էր այդ մասին, երբ Տակուան վազեց իր տուն և բացականչեց․

- Փողոցում հորդառատ անձրև է տեղում։ Խնդրում եմ ինձ հովանոց և անձրևային կոշիկներ տվեք: Ծերունին ուրախացավ ստեղծված հնարավորությունից և քաղաքավարի կերպով հանձնեց այն իրերը, որոնք պահաջվում էին անձրևի տակ չընկելու համար։ Ծերունին վստահ էր, որ այս անգամ Տակուանը անպայման շնորհակալություն կհայտնի։ Սակայն Տակուան արագ դուրս եկավ տնից։ Մի փոքր անց նա ուղարկեց իր աշակերտին, որը ծերունուն վերադարձրեց Տակուանի կողմից վերցված իրերը: Աշակերտը Տակուանի պես շնորհակալություն չհայտնեց, այլ միայն թողեց իրերը և հեռացավ։

Մի քանի օր անց Տակուանն ու ծերունին թեյ խմելու պատրվակով հանդիպեցին։ Ծերունին որոշեց, որ քննարկման համար պատեհ ժամանակ է և հարցրեց.

- Անձրև գալու օրը ձախողակ օր էր, այդպես չէ՞։

- Այո, անհաջող օր էր: Հուսով եմ, որ վանականը վերադարձրել է ձեր հովանոցն ու կոշիկները:

- Իհարկե, վերադարձրել է։ Այդ արարքը շատ բարի էր նրա կողմից,- ասաց ծերունին՝ դառնորեն նկատելով, որ ինքն ակամա շնորհակալություն հայտնեց Տակուանին։ Տակուանը, որը նստած էր ծերունու դիմաց, ժպտաց։ Ծերունին այլևս չկարողացավ զսպել իրեն և ասաց.

- Տակուան, դու դաստիարակության պակաս ունես: Դու կարող էիր գոնե ինձ <<շնորհակալություն>> հայտնել:

- Եթե ես շնորհակալություն հայտնեմ, դրանով իսկ կվճարեմ իմ պարտքը։ Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ իմ մտքում և երբեք չեմ մոռանում Ձեր արած բարությունը: Եթե մարդ ակնկալում է երախտագիտություն բարության դիմաց, ապա իր արածը չի կարող բարի գործ համարվել։ Պետք չէ ակնկալել, որ, ուրախացնելով ուրիշին, պետք է ստանաք երախտագիտություն: Ձեր հաճույքի առարկան պետք է լինի Ձեր կողմից արված լավ գործը, այլ ոչ թե դրա դիմաց տրվող վարձատրությունը։ Մարդը ինքնախաբեության է մատնվում, երբ բարություն անում է ունայնությունից և ինքնագոհությունից դրդված։ Միայն իրական օգնության ցանկությունն է, որ Ձեզ երբեք չի հիասթափեցնի և այլ կերպով ետ կվերադառնա։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...