ՀԱՆՔԱՓՈՐՆ ՈՒ ԱԴԱՄԱՆԴԸ


Հուսահատությունը ամենածանր մեղքն է: երջանկությունը միշտ հետևում է նրան, ով կենսուրախ է,- ասում էր Ռաբբի Նաչմանը և պատմում մի պատմություն։

Մի հանքափորի կար, ով հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, քրտնաջան աշխատանքով վաստակում էր իր ապրուստը, սակայն երբեք չէր հուսահատվում։ Մի օր նա հանքի մեջ գտավ մի ադամանդ և ուրախացավ, որ իր ջանքերն վերջապես արդյունք տվեց։ Նա ադամանդը տարավ ոսկերչի մոտ։ Ոսկերիչն ադամանդը բարձր գնահատեց, սակայն ասաց, որ ինքն ադամանդը գնելու բավարար միջոցներ չունի, և միայն լոնդոնյան ոսկերիչները կարող են վճարել ադամանդի դիմաց անհրաժեշտ գումարը։ Հանքափորի մոտ ճանապարհորդության համար բավարար չափով գումար չգտնվեց, սակայն վերջինս կրկին հույսը չկորցրեց։ Առանց երկար- բարակ մտածելու՝ նա վաճառեց իր թշվառ ունեցվածքը, գնեց ճամփորդական պայուսակ ու համապատասխան հագուստ և գնաց նավահանգիստ, որպեսզի նավ նստի։ Պարզ դարձավ, որ տախտակամած անցնելու համար ևս պետք է վճարել, սակայն հանքափորն այլև փող չուներ։ Նույնիսկ այդ ժամանակ նա չհուսահատվեց, դրա փոխարեն նա նավապետին ցույց տվեց իր ադամանդը և ասաց, որ կվճարի նրան, երբ իրենք վերադառնան Լոնդոն։ Նավապետը հանքափորին, որպես հարուստ, տվեց նավի լավագույն սենյակը և հրամայեց մատուցել լավագույն ուտեստները։ Այսպիսով, հանքափորը նստում էր իր սենյակում, ուտում էր լավագույն ուտեստները և հիանում էր իր ադամանդով, որը և բարձրացնում էր վերջինիս տրամադրությունը։


Մի օր երբ նա քնած էր, հավաքարարը մտավ սենյակ, հավաքեց սեղանի սփռոցը և, այն թափահարելով, փշրանքների հետ ադամանդը լցրեց ծովը։ Հանքափորն արթնացավ և հասկացավ, որ ծուղակի մեջ է. գնում է Լոնդոն առանց փողի ու ադամանդի և նույնիսկ ուղեվարձի համար ոչինչ չունի վճարելու։ Նավապետը կարող է սպանել իրեն, եթե իմանա Ճշմարտութունը։ Բայց հանքափորն իրեն այնպես պահեց, կարծես՝ ոչինչ չի պատահել։ նա զվարթ ու կենսուրախ էր թվաց, արդյունքում նավապետը ոչ մի կասկած չունեցավ։

Մի օր նավապետը հանքափորն ասաց.

- Ես գնում եմ նավահանգիստներից մեկը՝ ցորեն գնելու, Լոնդոնում վաճառելու և մեծ շահույթ ստանալու նպատակով, բայց ես ուզում եմ խուսափել հարկերից։ Խնդրում եմ ինձ լավություն արա, որպեսզի ես ցորենը քո անունով գնեմ, դրա դիմաց ես քեզ լավ կվճարեմ:

Հանքափորը համաձայնվեց, և նավապետը արեց այնպես, ինչպես պայմանավորվել էին։ Սակայն, երբ նավը հասավ Լոնդոն, նավապետը հանկարծամահ եղավ։ Արդյունքում Հանքափորը ցորենի դիմաց շատ փող վաստակեց:

Տեսնու՞մ եք, - եզրափակում էր Ռաբբի Նաչմանը պատմությունը վերջացնելիս, որքան կարևոր է միշտ զվարթ և երջանիկ երևալը:



No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...