ԵՐԵՔ ՄԵՂՔԵՐԸ

- Երեք մեղքեր կան,— ասաց իմաստունը։


Ամբոխը քարացավ։

- Առաջին մեղքը չարախնդությունն է․ եթե ձեր հարևանի կովը սատկել է, ապա պետք չէ ուրախանալ: Ես չեմ ասում, որ պետք է սատարեք վերջինիս ինչ որ ձևով, բայց գոնե մի ուրախացեք ուրիշի ցավով։ Ձեր հարևանը ևս մարդ է, կարիք չկա նրան վատը ցանկանալ,- շարունակեց իմաստունը։

Այդ միտքը ամբոխի հավանությանն արժանացավ և մարդիկ սկսեցին շշուկներով խոսել:

Իմաստունը սպասեց, որ աղմուկը դադարի և շարունակեց.

- Երկրորդ մեղքը հուսահատությունն է։ Եթե ունեք ընդամենը մեկ կով, նույնիսկ եթե այն ծեր է և հիվանդ ու կաթ չի տալիս, մի հուսահատվեք։ Ուրախացեք ու գոհունակ եղեք: Այո, միգուցե ծեր է և հիվանդ, բայց ձերն է։ Կան մարդիկ, որ ընդհանրապես կով չունեն։




Ամբոխը կրկին հավանության նշան տվեց:

Իմաստունը սպասեց որպեսզի շշուկները լռեն, սակայն ամբոխի միջից մի մարդ խոսեց․

-Եթե ես չեմ հիասթափվում ու ուրախանում եմ, որ կով ունեմ, երբ ինչ-որ մեկը չունի, դրանից արդյոք չի հետևում, որ ես ուրախանում եմ ուրիշի դժբախտության վրա․ ես չարախնդում եմ, որն արդեն մեղք էր համարվում։

Լսելով մարդու խոսքն իմաստունն եզրափակեց իր խոսքը.

- Երրորդ մեղքը մանրախնդրությունն է։ Մի եղեք մանրախնդիր։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...