Հնդկացին և իր ընկերը Նյու Յորքի կենտրոնում էին և շրջում էին Մանհեթենի Թայմս հրապարակով։ Մոտենում էր ճաշի ժամը, և փողոցները լցվում էին մարդկանցով։ Մեքենաներն ու տաքսիներն շարունակ ազդանշան էին տալիս, լսվում էին դրանց շարժիչների ձայները, համատարած ականջները խլացնող աղմուկ էր տիրում։ Հանկարծ հնդկացին ասաց.
- Ես ծղրիդի ձայն եմ լսում։
- Դու ի՞նչ է խելագարվել ես։ Այս աղմուկի մեջ չես կարող ծղրիդի ձայն լսել, - առարկեց ընկերը։
- Ոչ, ես համոզված եմ, - ասաց հնդկացին, - ես լսեցի ծղրիդի ձայնը:
Հնդկացին մի պահ ականջ դրեց, իսկ հետո անցավ փողոցը և կանգնեց ցեմենտ բետոնե փոքրիկ շերտով շրջապատված թփերի մոտ։Նա նայեց թփերի մեջ և իսկապես գտավ մի փոքրիկ ծղրիդի։ Նրա ընկերը չափազանց զարմացավ և բացականչեց․
- Դա անհավանական է, դու պետք է, որ գերմարդու լսողություն ունենաս։
- Ոչ, - պատասխանեց հնդկացին, - Իմ ականջները քո ականջներից ոչնչով չեն տարբերվում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես ուզում լսել:
- Բայց անհնար է, - ասաց ընկերը, ես երբեք ծղրիդի ձայնն այս աղմուկի մեջ չէի լսի։
- Հնարավոր է, - առարկեց հնդկացին, - ահա, թույլ տուր քեզ ցույց տամ:
Նա ձեռքը տարավ գրպանը, հանեց մի քանի մետաղադրամ և նետեց մայթի վրա։ Քսան ոտնաչափ հեռավորության վրա գտնվող մարդիկ առկա աղմուկի մեջ շրջվեցին և նայեց նետած մետաղադրամների ուղղությամբ։
-Տեսա՞ր, ընկերս, - խոսեց հնդկացին՝ ժպիտը դեմքին,- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է քեզ համար կարևոր:
No comments:
Post a Comment