ԱՄՈՒՍՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՈՒՍՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի քաղաքում մի խանութ բացվեց, որտեղ կանայք կարող էին ընտրել և գնել ամուսին։ Խանութի մուտքի վրա փակցված էին հետևյալ կանոնները.

1. Այս խանութ թույլատրվում է այցելել կյանքում միայն մեկ անգամ։

2. Խանութն ունի 6 հարկ․ տղամարդկանց որակը բարձրանում է՝ ըստ հարկերի դասավորվածության։

3. Դուք կարող եք ձեր ընտրությունը կատարել կամ բարձրանալ հաջորդ հարկը։

4. Վերադարձը ներքևի հարկ խստիվ արգելվում է։

Մի կին թեպետ տատանվում էր, սակայն որոշեց խանութ այցելել՝ կողակից գտնելու նպատակով։




Կանոնները ուշադիր կարդալուց հետո նա մտավ խանութ և նայեց առաջին հարկի <<աշխատանքով տղամարդիկ>> գրվածքով ցուցանակին։ Ժպտալով և առանց վարանելու՝ կինը բարձրացավ երկրորդ հարկ։

Երկրորդ հարկում կար <<Տղամարդիկ, որոնք աշխատանք ունեն և սիրում են երեխաներին>> գրվածքով ցուցանակը: Ժպտալով և առանց կանգ առնելու՝ կինը բարձրացավ երրորդ հարկ։

Երրորդ հարկում կար <<Տղամարդիկ, ովքեր աշխատանք ունեն, սիրում են երեխաներին և վայելչակազմ են>> գրվածքով ցուցանակը։ <<Ինչպես, այդպես է՞լ է պատահում>>- մտածեց կինը և բարձրացավ չորրորդ հարկ։

Չորրորդ հարկի ցուցանակի վրա գրված էր. <<Տղամարդիկ, որոնք աշխատանք ունեն, սիրում են երեխաներին, վայելչակազմ են և օգնում են տան գործերում>>: <<Հիասքանչ է>>, - բացականչեց կինը, սակայն բարձրացավ հինգերորդ հարկ։

Հինգերորդ հարկում կինը կարդաց «Տղամարդիկ, որոնք աշխատանք ունեն, սիրում են երեխաներին, վայելչակազմ են, օգնում են տանը և ռոմանտիկ են» գրվածքով ցուցանակը: Վերջինս շատ էր ուզում մնալ այդ հարկում ու ընտրել իր ամուսնուն, բայց վազեց վեցերորդ հարկ։

Այնտեղ նա տեսավ հետևյալ ցուցանակը. «Դուք այցելել եք վեցերորդ հարկ, Դուք հանդիսանում եք այս հարկ ոտք դրած մեր 2816973-րդ հաճախորդը, տեղեկացնում ենք Ձեզ, որ այստեղ տղամարդիկ չկան։ Այս հարկը գոյություն ունի միայն՝ մեկ անգամ ևս ապացուցելու, որ անհնար է բավարարել կնոջը։ Շնորհակալություն մեր խանութ այցելելու համար։>>

Ամուսին գտնելու խանութի դիմաց վաղուց գործում էր կին գտնելու խանութը։ Առաջին հարկը ուներ <<Կանայք, ովքեր սիրում են սիրով զբաղվել>> գրվածքով ցուցանակը։ Երկրորդում՝ <<հարուստ կանայք, ովքեր սիրում են սիրով զբաղվել>> գրվածքով ցուցանակը։
Եվ այդպես էլ ոչ մի տղամարդ առաջին երկու հարկից այն կողմ ոտք չդրեց․․․

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...