ՍՈՒԼԹԱՆԸ, ԱՃՊԱՐԱՐԸ ԵՎ ՏԱՂԱՆԴԸ

Մի աճպարար իր արվեստն էր ցույց տալիս սուլթանին և մնացած պալատականներին: Բոլոր հանդիսատեսները հիացած էին, իսկ սուլթանը հիացմունքից իրեն կորցրել էր և երբեմն բացականչում էր․


- Աստված իմ, ի՜նչ հրաշք է, ի՜նչ հանճար։

- Ձերդ մեծություն, Աստված այստեղ կապ չունի: Աճպարարի արվեստն վերջինիս աշխատասիրության և պրակտիկայի արդյունքն է, - ասաց վեզիրը Սուլթանին։ Վերջինս խոժոռվեց, քանի որ վեզիրի խոսքերը թուլացրեցին իր հիացմունքը։


- Այ, ապաշնորհ, Ինչպե՞ս ես համարձակվում պնդել, որ պրակտիկ վարժություններով կարելի է այսպիսի արվեստի տիրապետել։ Մարդը պետք է տաղանդ ունենա, և քանի որ դու անտաղանդ ես, քեզ կբանտարկեմ, որ այնտեղ խելքի գաս։ Բայց որպեսզի ընկերակից ունենաս, քեզ հորթ կտամ, - հրահանգեց Սուլթանը՝ առհամարանքով նայելով վեզիրին։

Վեզիրը բանտարկության առաջին իսկ օրվանից սկսեց պարապել՝ նա ամեն օր հորթին ձեռքերի վրա բարձրացնում ու իջեցնում էր բերդի աստիճաններով։ Անցան ամիսներ, հորթը վերածվեց հզոր ցուլի, իսկ վեզիրը վարժությունների շնորհիվ մեծ ուժ հավաքեց։ Մի գեղեցիկ օր սուլթանը հիշեց իր բանտարկյալին։ Նա հրամայեց վեզիրին իր մոտ բերել։

Վեզիրը, ցուլը գրկած, մտավ սուլթանի մոտ։ Նրան տեսնելով՝ սուլթանը զարմացավ և բացականչեց․

- Ի՜նչ հրաշք, ի՜նչ հանճար։

- Իմ ուժն ու աշխատասիրությունը իմ կատարած վարժությունների արդյունքն են, - պատասխանեց վեզիրը կրկին նույն ձևով՝ ցուլը ձեռքերում գրկած։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...